Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«ՍԴ ճգնաժամի լուծման օրինագիծը զուտ տեխնիկական փոփոխություն է կրել». ԱԺ փոխնախագահ

Փետրվար 05,2020 12:57

Օրերս հետաձգված Ազգային ժողովի խորհրդի նիստը, որի ժամանակ պետք է քննարկվեր Սահմանադրական դատարանի ճգնաժամի լուծմանն ուղղված «Իմ քայլը» խմբակցության օրինագիծը, տեղի կունենա այսօր՝ 16:00-ին: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը: «Լինելու է արտահերթ նիստ: Այսօրվա խորհրդի նիստի ժամանակ կքննարկենք: Օրինագծում ոչ մի փոփոխություն, բացի տեխնիկականից, թեթեւակի շտկումից չի եղել: Հետաձգման պատճառը դա է: Եթե կարծում եք, որ հետաձգվել է, որ ուրիշ բան բերվի, ինչ-որ բան փոխվի, ոչ: Զուտ տեխնիկական փոփոխություն է»:

https://www.facebook.com/aravot.am/videos/746932945831499/

Ինչ վերաբերում է տեղեկություններին, որ «Իմ քայլը» պետք է ՍԴ-ին առնչվող օրինագծի շուրջ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի հետ խորհրդակցեր, եւ դա է եղել հետաձգման պատճառը, Ալեն Սիմոնյանն ասաց՝ չեմ կարծում, որ ԱԺ պատգամավորը Վենետիկի հանձնաժողովի հետ պետք է խորհրդակցի: Ալեն Սիմոնյանը նաեւ վստահեցրեց, որ շատ շուտով դատական համակարգն ազատագրվելու է նախկին իշխանության զավթումից:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829