Երևանի կենդանաբանական այգին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է. «Սույն թվականի հունվարի 30-ին «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի «Սմբակավորներ» ստորաբաժանման երկսապատ ուղտերից մեկը /1գլուխ էգ, տարիքը՝ 20/ անկել է:
Կենդանու ներքին օրգաններից վերցրված նմուշներն ուղարկվել են ԿԵ Սննդի անվտանգության տեսչական մարմնի «Հանրապետական անասնաբուժասանիտարական եվ բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ: Մանրադիտակային հետազոտությամբ ներկայացված նմուշներում հայտնաբերվել են տուբերկուլոզի հարուցիչներին բնորոշ մանրէներ:
Ներկա պահին Կենդանաբանական այգին ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ հիվանդության դեմ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու ուղղությամբ:
Նորությունների դեպքում Կենդանաբանական այգին հանդես կգա լրացուցիչ հայտարարությամբ»:
Կարդացեք նաև
Մեկ այլ գրառմամբ էլ տեղեկացրել են. «Ներկա պահին անհրաժեշտ ախտաբանական աշխատանքներն իրականացնելու համար Կենդանաբանական այգին ժամանակավորապես փակ կլինի այցելուների համար: Հայցում ենք Ձեր ներողամտությունը»: