Լրահոս
Օրվա լրահոսը

Լարսի անցակետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. կա մեկ զոհ և մեկ տուժած

Փետրվար 05,2020 12:21

Փետրվարի 4-ին, ժամը 02:00-ին սահմաններում ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից տեղեկություն է հաղորդվել, որ Լարսի անցակետի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. տուժել են ՌԴ քաղաքացիներ:

Փետրվարի 5-ին, ժամը 10:00-ին կապ է հաստատվել Վրաստանի Հանրապետության ՆԳՆ ԱԻ դեպարտամենտի հետ, որտեղից հայտնել են, որ փետրվարի 3-ին, տեղական ժամանակով ժամը 18:55-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Կոբի-Գուդաուրի ավտոճանապարհին (Կազբեկի շրջան)՝ 1-ին թունելի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ:

Պարզվել է, որ «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը. ավտոմեքենայի վարորդը (Զուրաբ Ա., ծնված 1979 թ., ՌԴ քաղաքացի) ստորին վերջույթի կոտրվածքով հոսպիտալացվել է, ուղևորներից մեկը (ինքնությունը  չի հաջողվել պարզել) տեղում մահացել է:

Ուղևոր Մարինա Խ.ն (ծնված 1996 թ., ՌԴ քաղաքացի) չի տուժել:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829