Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանական պետություն երկրի վրա գոյություն չի ունեցել ընդհուպ մինչև 1991թ.. Ալեքսանդր Ֆոմենկով

Փետրվար 05,2020 12:09

Ադրբեջանի ներկայիս իշխանությունները ապակողմնորոշում են ադրբեջանցի ժողովրդին պատմական տիրույթում՝ այս կերպ պատճառելով ավելի շատ վնաս, քան ամբողջ աշխարհի հայերը միասին վերցրած: Նման գրառում Facebook սոցիալական ցանցում կատարել է ռուս գրող Ալեքսանդր Ֆոմենկովը՝ արձագանքելով ադրբեջանական կողմի մեղադրանքին առ այն, որ «հայերը գնել են իրեն»:

«Ձեզ խաբում են, ընկերներ: Ադրբեջանական պետություն երկրի վրա գոյություն չի ունեցել ընդհուպ մինչև 1991թ. (Ադրբեջանի Ժողովրդական Հանրապետությունը գոյություն է ունեցել միայն թղթի վրա): Իսկ ադրբեջանցի ազգը՝ որպես այդպիսին, սկսել է ձևավորվել միայն անցած հարյուրամյակի 30-ական թվականներից»,-գրել է նա:

Ֆոմենկովի խոսքով՝ ադրբեջանցիներին միտումնավոր մոլորեցնում են, որպեսզի հեշտ լինի նրանց մանիպուլացնել և իշխել: Նա նաև նշել է, որ այն ժողովուրդը, որը չգիտի իր իրական պատմությունը և ապրում է սուտ պատկերացումներով, ապագա չունի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829