Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ցանկացած ոք, այդ թվում՝ երկրի վարչապետը, սխալ տեղեկատվություն տրամադրելու դեպքում պետք է որոշակի առումով պատասխանատվություն կրի դրա համար». Սարգիս Խանդանյան. «Հրապարակ»

Փետրվար 05,2020 12:05

Հանրային տրամադրությունները եւ հատկապես իշխանությունների վերաբերմունքն ազատ մամուլի նկատմամբ հուշում են, որ դատական իշխանության՝ Սահմանադրական դատարանի հարցերը լուծելուց հետո իշխանությունն անցնելու է չորրորդ իշխանությանը:

Դաշտի կարգավորման անվան տակ օրենսդրական ճանապարհով փորձելու են սահմանափակել ազատ խոսքն ու քննադատությունը։ Գործընթացն արդեն մեկնարկել է, այդ առավելությունն են ստանձնել մի խումբ պատգամավորներ՝ Մարիա Կարապետյանը, Գայանե Աբրահամյանը, Սարգիս Խանդանյանը եւ այլք։ Օրերս էլ Դիլիջանում են հարցը քննարկել։ Խանդանյանը չհերքեց, որ արդեն նախնական քննարկումներ են սկսվել «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ, սակայն բացառեց, որ դրանք միտված են լինելու մամուլի ազատության, քննադատությունների դեմ. «Զանգվածային լրատվության միջոցների մասին օրենքը, գիտեք, որ բավականին հին է եւ չի համապատասխանում այսօրվա՝ գոյություն ունեցող իրավիճակի հետ։ Այդ օրենքն ընդունվել է 10-12 տարի առաջ, եւ օրենքում միայն սահմանումը, թե որն է կոչվում ԶԼՄ, արդեն իսկ խնդիրներ է հարուցում»:

– Եթե հաշվի առնենք, որ պետության ղեկավարի՝ վարչապետի մակարդակով էլ է հաճախ սխալ տեղեկատվություն մատուցվում, երբ նա ունի չսխալվելու մեծ ռեսուրս, ապա լրագրողներն էլ կարող են երբեմն սխալվել։

– Այո, եւ ցանկացած ոք, այդ թվում՝ երկրի վարչապետը, սխալ տեղեկատվություն տրամադրելու դեպքում պետք է որոշակի առումով պատասխանատվություն կրի դրա համար։ Եվ չստեղծվի տպավորություն, որ մենք լրատվամիջոցների նկատմամբ ենք միայն այդ կարծիքի։ Միեւնույն ժամանակ պետք է ստեղծել դաշտ, որ լրատվամիջոցներն իսկապես լրատվական գործունեությամբ զբաղվեն։

– Դուք նախկին լրագրող եք՝ ո՞նց եք պատկերացնում «իսկապես լրատվական գործունեություն» ասվածը։ Չէ որ ցանկացած հրապարակում չի կարող բոլորի քիմքին հաճելի լինել։

– Կան լրատվամիջոցներ, իհարկե, հիմա մեղք է նրանց լրատվամիջոց անվանելը, կան կայքեր, որոնք չունեն ո՛չ խմբագիր, ո՛չ գրանցման հասցե, ո՛չ

հաշվեհամար, սրանք հիմա լրատվամիջո՞ց են, թե՞… Ավելի լավ չէ՞, որ, ինչպես նորմալ լրատվամիջոցներն են անում, նրանք էլ գրանցվեն, նորմալ աշխատեն, թե ինչպիսի քննադատական խոսք կհնչեցնեն, պետությունն իրավունք չունի միջամտել։ Ես կուզեի, որ լրատվամիջոցներն իրենք ինքնակարգավորմամբ միջոցներ առաջարկեին, կա դիտորդ մարմին, բայց կարծես թե շատ թույլ է։ Ամեն դեպքում, ինչպիսի կարգավորումներ էլ որ մենք գտնենք, դրանք պետք է քննարկվեն դաշտի ներկայացուցիչների հետ, պետք է լինեն լսումներ, երկար քննարկումներ։ Մենք դեռ նոր ենք սկսել քննարկումները՝ միայն մեր ֆրակցիայի ներսում, բայց հույս ունենք, որ մինչեւ տարեվերջ դրանք նախագծերի տեսք կստանան։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829