Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայ գիտնականի աշխատությունն ընդգրկվել է Բելգիայի ուսումնական ծրագրերում

Փետրվար 05,2020 11:05

2019 թվականի դեկտեմբերին բնագիտական և ճարտարագիտական գրականության ամերիկյան խոշորագույն հրատարակչություններից մեկը՝ «ՍիԱրՍի պրես-Թեյլոր անդ Ֆրանսիս գրուպը» Բոկա Ռատոնում (Ֆլորիդա), Լոնդոնում և Նյու Յորքում, ինչպես նաև համացանցում լույս է ընծայել հայ գիտնական, քիմիկոս Ռոբերտ Բախչաջյանի «Բիմոդալ օքսիդացում՝ տարասեռ և համասեռ ռեակցիաների զուգորդումը» ծավալուն մենագրությունն անգլերեն լեզվով:

Այն վերջին տասնամյակների միակ հիմնարար աշխատությունն է այս բնագավառում: Գիրքը հասցեագրված է հատկապես ֆիզիկական քիմիայի բնագավառի գիտնականներին, ճարտարագետներին, ուսանողներին, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հետաքրքրված են այս բնագավառի հիմնախնդիրներով: Այն կարող է ծառայել նաև իբրև դասագիրք համալսարանների բնագիտական մասնագիտությունների ուսանողների համար:

Բելգիայի Գենտի համալսարանի քիմիական ճարտարագիտության պրոֆեսոր Ժ. Տիբոյի առաջարկությամբ՝ այս աշխատությունն իբրև դասագիրք արդեն ընդգրկվել է ուսումնական ծրագրերում՝ ուսանողներին հանձնարարվող գրականության ցանկում:

Հեղինակը գիտական համագործակցության սերտ կապեր ունի Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Նալբանդյանի անվան ֆիզիկական քիմիայի ինստիտուտի հետ, որտեղ աշխատել է մինչև մշտական բնակության մեկնելը Ֆրանսիա:

Բախչաջյանը նախաձեռնողն ու գլխավոր խմբագիրն է ֆիզիկական քիմիայի մի քանի գիտական մատենաշարերի հրատարակության, որոնք իրականացվում են համաշխարհային առաջատար գիտական հրատարակչությունների կողմից:

Մամուլի հաղորդագագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829