Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախի ազատություն» կուսակցությունը նախագահական ընտրություններին սատարելու է Արայիկ Հարությունյանին

Փետրվար 05,2020 10:38

«Արցախի ազատություն» կուսակցության Գործադիր մարմինը որոշում է կայացրել սպասվող նախագահական ընտրություններին սատարելու Արայիկ Հարությունյանին, իսկ խորհրդարանականին՝ միավորվել «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից ձևավորվող քաղաքական դաշինքի շուրջ:

Այս առթիվ  Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու, «Ազատ հայրենիք» կուսակցության ղեկավար Արայիկ Հարությունյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է  «Համապետական ընտրություններին ընդառաջ՝  «Ազատ հայրենիք» կուսակցության կողմից ձևավորվող դաշինքի շուրջ ուժերը միավորեց նաև «Արցախի ազատություն» կուսակցությունը: Հիմնականում երիտասարդների ներուժի հիման վրա կազմավորված նորաստեղծ քաղաքական միավորը լավ է պատկերացնում մեր երկրի առջև ծառացած ներքին և արտաքին մարտահրավերները և քաջ գիտակցում դրանք միասնաբար հաղթահարելու անհրաժեշտությունը:

Ինձ մնում է միայն շնորհակալություն հայտնել անվերապահ վստահության համար և մեկ անգամ ևս հավաստել՝ միասին կարող ենք»:

Հիշեցնենք, որ Արայիկ Հարությունյանի թեկնածությունը պաշտպանելու և նրա ղեկավարած քաղաքական ուժի շուրջ համախմբվելու համար ավելի վաղ հայտարարություն են արել նաև «Արցախ հանրապետական» և «Քաղաքացիական միացյալ դաշինք» կուսակցությունները:

 «Ազատ հայրենիք» կուսակցության մամուլի կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829