Երկուշաբթի Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն հանդես է եկել հայտարարությամբ, որում դարձյալ անդրադարձել է Հայաստանում գործադիր իշխանության եւ Սահմանադրական դատարանի միջեւ առկա հակասություններին: Եվրոպայից հնչող մյուս հայտարարությունների նման, այս մեկն էլ արժանացավ տրամագծորեն հակադիր մեկնաբանությունների: Տարբեր քաղաքական ճամբարների ներկայացուցիչները տեքստից վերցնում են այն արտահայտություններն ու բառերը, որոնք իրենց ձեռնտու են: Գործադիր իշխանությունն ու նրա կողմնակիցները կարծում են, որ Բուքիքիոն ողջունում եւ խրախուսում է իրենց գործունեությունը, իսկ ընդդիմադիրները վստահ են, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահը սթափության կոչ է անում իշխանություններին:
Իհարկե, ամեն ինչ հարաբերական է: Կախված շահագրգռվածություններից՝ միեւնույն խոսքը կամ իրադարձությունը կարող է ընկալվել չափազանց տարբեր ձեւով: Վրացիների համար 2008 թվականի պատերազմը ռուսական զորքի ներխուժում էր իր սուվերեն տարածք եւ այդ տարածքի մի մասի զավթում: Մինչդեռ ռուսները կարծում են, որ նրանք այդպիսով Վրաստանին «պարտադրել են խաղաղություն» եւ կոտորածից փրկել են օսերին ու աբխազներին:
2016-ին ՊՊԾ գնդի գրավումը հայերի ճնշող մեծամասնությունը համարում է հերոսական պայքար ռեժիմի դեմ, փոքրամասնությունը՝ պետության դեմ ուղղված վտանգավոր հանցագործություն: Առատ ձյունը լավ է գյուղատնտեսության տեսանկյունից, վատ է վարորդների համար, քանի որ երթեւեկությունը դարձնում է վտանգավոր:
Ի՞նչը կարող է ապահովել հակադիր կարծիքների խաղաղ համագործակցությունը: Ենթադրում եմ, դրան կարող են նպաստել խաղի հստակ կանոնները՝ ոչ միայն գրված օրենքները, այլեւ ավանդույթները, մշակույթը: Ջանի Բուքիքիոն գրում է հենց ժողովրդավարական մշակույթի մասին, որն, իր կարծիքով, ենթադրում է «ինստիտուցիոնալ զսպվածություն, բարեխղճություն եւ փոխադարձ հարգանք»: Եթե վերանանք հրատապ քաղաքական խնդիրներից (ով ում որտեղ կփռի) եւ տեղափոխվենք արժեքային դաշտ, ապա իտալացի իրավագետի հորդորն իր մեջ մեծ իմաստ է պարունակում, որովհետեւ ուղղված է ժողովրդավարական մշակույթի ձեւավորմանը:
Կարդացեք նաև
Կարելի է ասել ամեն ինչ՝ խստության եւ պահանջկոտության ցանկացած աստիճանով: Խնդիրն այն է, թե ԻՆՉՊԵՍ է ասվում: Կարեւոր է, որ ասելիքի մեջ լինի հարգանք դիմացինի նկատմամբ, զսպվածություն եւ բարեխղճություն փաստերի նկատմամբ: Քաղաքական գործընթացի մասնակիցներից ովքե՞ր են դրա հետ համաձայն:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Դրսից ինչ-որ մեկը մի բան է ասում, իսկ ներսում մակաբուծներն ու «անգյալները» սկսում են մեծ ախորժակով միմյանց ուտել:
Հավանաբար, պետք է սպասել Կարթագենի հերթական անկմանը, որ հարություն առնի Տիգրան Մեծը:
Տապանի տեղը գտե՞լ եք:
Նիկոլ Փաշինյանը եթէ, իր նախորդ արիւնալի ու ողբերգական փորձառութեան շնորհիւ – երբ յատկապէս պատճառ հանդիսացաւ տասը հայերի մահուան , հայրենի հողի վրայ -, այս անգամ ճարպիկութիւնը չունենար իր խուժանին ուղղակի բռնութեան ձգտումները «զսպելու», այսինքն՝ չափաւորելու, պետական յեղաշրջման իր երկրորդ փորձը այս անգան ել չէր յաջողեր:
Իսկ հիմա, թէ որ տեղի ունենան այդպիսի ներազգային մարմնային բախումներ, բնաւ վստահ չէ թէ ո՞րմէկ կողմը աւելի զոհեր կու տայ, աւելի վնասներ կը կրէ:
Իսկ բռնութիւնը, ինք, Փաշինյանը, գործադրում է: Եւ անդադար է գործադրում: Իշխանութեան տիրանալէ առաջ, իր իսկ խօսքերով, մայրաքաղաքը շաբաթներով «կաթուածահար» ընելով, իրերի եւ քաղաքացիների ազատ շրջագայութիւնը բրտօրէն կաշկանդելով: Յետոյ՝ խորհրդարանը եւ դատարաններ շրջափակել տալով, ծայրագոյն սպառնալիքի տակ ստիպելով որ մարդիկ ենթարկուին իր կամքին: Տեւաբար վիրաւորական, կռուազան, գրգռիչ խօսքերով, անտանելի յերիւրանքներով եւ սպառնալիքներով, կեղծ օրինականութեամբ ծպտուած՝ անձեր ճնշումների ու հետապնդումների ենթարկելով – ներառեալ բացայայտօրէն անմեղ ծերունի մը եւ իր աղջնակ թոռները – : Նաեւ, շինծու օրինականութեան սեւ դիմակների տակ, զուտ քաղաքական նկատառումներով ուղղակի մարմնային խոշտանգումներ՝ մարդիկ – ջահելներ – երեսին վրայ գետինները նետել, թեւերը կապած քաշկռտել, ազատազրկել: Ամենակոպիտ տեսակի պետական ահաբեկչութիւն, բարի ժպիտը դէմքին…
Երեք անձեր մինչեւ հիմա արդէն իրենց կեանքերը կորսնցուցին այս վայրագութիւնների պատճառով՝ բանտին մէջ կաթուածահար լրագրողը, եւ երկու անձերը որոնց կը վերագրուի ինքնասպանութեան – այսինքն, նոյնիսկ եթէ իրենց զիրենք սպանեցին, դա չէին անելու եթէ տեղի չունենար ինչ որ կատարւում է այժմու վարչակարգի կողմէ – : Չորրորդ մը, անգութ ու անմարդկային երկարատեւ վերաբերմունքի հետեւանքով, հոգեվարքի մէջ է:
«Կոնսենսուս 1», հա՞…
Ռուբեն Հայրապետյանը երեկ պարզապէս հակադարձեց մարմնային յարձակումի մը, որ նաեւ կը միտէր լինելու հոգեբանական խոշտանգում: Ինքզինք խորհրդարանի անդամ համարող անձի մը յաջորդող արտայայտութիւնը բնորոշ է՝ փողոցայինների վարչակարգին: Նաեւ ջղայնութեան արդիւնք էր անշուշտ, քանզի գործադրուած բռնութիւնը այս անգամ եւս չհասաւ իր նպատակին, այլ փաստօրէն ընդհակառակն:
Ի դէպ, հաւանաբար պիտի նախընտրէին որ Հայրապետեանը իրեն վիճակուած ոստիկանական խոշտանգումի ընթացքին իր ջիղերուն տէրը չմնար, որպէսզի աւելի «յաջող» լինէր այդ գործողութիւնը, զինք մարմնային ծեծի ենթարկէին ոստիկանատան մէջ: Ով գիտէ, եթէ բախտը բերէր, ինք ալ թերեւս սրտի կաթուած կ’ունենար…
Տակաւին զուարճասէր զբօսաշրջիկներ կ’ունենայ Հայաստանը, այո (կ’արժէ մի քիչ սերտել սակայն թէ ինչ է տեղացի ժողովուրդների վիճակը, այն ենթազարգացած երկիրներում ուր լրիւ տարին զանգուածային զբօսաշրջիկութիւն, զուարճանքի համար եկող ու գնացող այցելուների եռուզեռ տեղի կ’ունենայ…) :
Սակայն դրսից նիւթական ներդրումներու նուազումէն զատ, նկատի ունեցէք որ Դասական Սփիւռքի մի մասը ինքզինք մարմնապէս ալ աքսորելու է ձեր այդ լրիւ ջունգլիի վերածուած երկրէն, մինչեւ որ այս մութ ու աղետալի ժամանակներն ալ անցնին, վերջանան: Ճիշդ ինչպէս որ եղաւ 1994-1998 ժամանակամիջոցին: Սակայն տարիքի բերումով, այս անգամ ոմանց այդ ինքնակամ աքսորը երեւի վերջնական կը լինի:
Մ. Հայդուկ Շամլեան, Քանատա
https://haytougchamlian.blog/
https://www.facebook.com/Blog-H-368796210632940
Mr. Abrahamyan,
I remember that about a year ago you had written an article about the general importance of form/style in political processes where a Russian author was also quoted. ‘ոճը կարևոր է’ was the title if I’m not mistaken. I often think of that article and find it ever-pertinent. Can I have the link to it please in order to re-read it? Thanks.