Ընդդիմադիր խմբակցությունները իշխանականներին դիտողություն արեցին, որ հանիրավի հերոսացնում են մեկ անձի՝ նկատի ունենալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին: «Առավոտի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Իգիթյանն ասաց. «Ես չեմ ընդունում, որ Հրայր Թովմասյանը կդառնա հերոս: Մի մարդ, որը մանր խորամանկությամբ, խարդախությամբ, մանր աֆերիստությամբ օր առաջ, շուտ առաջադրվեց եւ դարձավ այսպես ասած Հռոմի պապի նման, ոչ թե այլ պաշտոնյաների, որը հատուկ անցումային կետը գրել է իր համար ու նույն այդ կետը խախտել է…Առնվազն ոգին ինքը խախտել է: Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ ՍԴ անդամը ընտրվում է 12 տարի, վե՛րջ: Նշված է, ՀՀ-ում պատգամավորն ընտրվում է 5 տարով, ՍԴ նախագահը՝ 6 տարով, նախագահը՝ 7 տարով: Դա է տրամաբանությունը, որ նշված է Սահմանադրության հիմքում ու այդ հիմքը խախտել է»:
Իսկ ինչ վերաբերում է հերոսին, Իգիթյանն ասաց, որ ՍԴ-ն երբեք հերոսների, սրբերի մեջ չենք կարող դասել, որովհետեւ այն հայտնի է որպես իշխանության համար հաճելի որոշումներ ընդունող եւ բազմաթիվ կեղծիքներ կոծկող:
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտի» այսօրվա համարում
05.02.2020