Լուսանկարում պատկերված ավտոմեքենաների այսպիսի «շարասյուն» մայրաքաղաքի տարբեր փողոցներում կհանդիպեք: Սրանք անցյալ տարի ներմուծված ավտոմեքենաներն են, կուտակվել են, չեն վաճառվում:
Ավտոներկրողներից մեկը «Առավոտ»-ին պատմում է. «Տուն-տեղ գրավ ենք դրել, վարկ վերցրել ու լիքը ավտո բերել: Չի ծախվում, «կլիենտները» Ղազախստանից էին, բայց հիմա իրենց մոտ արգելք կա: Մարդ կա՝ 10-ից ավելի, նույնիսկ մինչեւ 60 մեքենա է բերել, հույսը Ղազախստանի շուկան էր»:
Անցյալ տարի մոտ 200 հազար ավտոմեքենա է ներկրվել Հայաստան, մի մասը վաճառվել է, մի մասը՝ ոչ:
Կարդացեք նաև
Տաքսի ծառայությունների գործատուների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանը մեզ հետ զրուցում ասում է. «Այս մեքենաների վերջնական հանգրվանը Հայաստանն է լինելու: Դրանք մի քանի տարի հետո կդառնան ջարդոն: Եթե անգամ տեղացիք գնեն՝ երթեւեկությունն ահավոր է լինելու»:
Սահակյանի կարծիքով, գուցե ՀՀ բերված մեքենաների մի մասը «փոխանակվի» այստեղի՝ մինչեւ 2014 թիվը բերված բարվոք մեքենաներով. «Նոր բերածները կշահագործվեն ՀՀ-ում, իսկ մինչեւ 2014 թիվը բերածները կվաճառեն ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացիներին, այս դեպքում ԵԱՏՄ բարձր մաքսատուրքը չի գործում: Բայց հիմնական քանակի հետ խնդիր ունենք»:
Թեմայի մանրամասները՝ տպագիր «Առավոտի» այսօրվա համարում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
05.02.2020