Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի փաստաբան. «Ոստիկանությանը հանձնարարված էր երեք ժամը լրացնել, ու այդ երեք ժամը լրացվել է»

Փետրվար 04,2020 23:40

Ռուբեն Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ փաստաբան Ամրամ Մակինյանը ոստիկանությունում իր պաշտպանյալի նկատմամբ կատարված գործողությունների մասին լրագրողներին ասաց. «Պարոն Հայրապետյանին 3 ժամից մեկ րոպե ավել պահելու որեւէ իրավական հիմք ոստիկանությունը չուներ: Ու չկար այլ հնարավորություն, քան երեք ժամը լրանալուն պես բաց թողնելը: Օգտագործվեց առավելագույն ժամանակը: Պարոն Հայրապետյանի հետ որեւէ քննչական-դատավարական գործողություն չի կատարվել, պարոն Հայրապետյանն ասել է, որ ապօրինի զենք-զինամթերք չունի: Փաստաթղթեր են կազմվել: Ամբողջ գործողությունը, եթե սկզբից մինչեւ վերջ հաշվենք, կարող է լինել ոչ ավելի, քան 15 րոպե»:

Aravot.am-ի ճշգրտող հարցին՝ այսինքն երեք ժամ ու ոչ հարց, ոչ պատասխա՞ն, փաստաբանը պատասխանեց. «Այո, փաստացի երեք ժամ անձի հետ գործողություն չի կատարվել, բացառությամբ այդ 15 րոպեն: Ուղղակի պետք էր: Հանձնարարությունը տրված էր, որպեսզի երեք ժամը լրացնեն ու այդ երեք ժամը լրացվել է, որը օրենքով սահմանված առավելագույն ժամանակն է: Եթե օրենքով սահմանված լիներ ոչ թե երեք, այլ երեսուն ժամ, համոզված եղեք՝ այդ երեսուն ժամն էին պահելու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829