Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչպես կասեր դասականը` Ֆիմա′, ես չհասկացա` մեզ գովո՞ւմ են, թե՞ հայհոյում». Նաիրա Զոհրաբյանը՝ ԵԽԽՎ համազեկուցողների և Բուքիքիոյի հայտարարությունների մասին

Փետրվար 04,2020 23:20

«Ինչպես կասեր դասականը` Ֆիմա, ես չհասկացա` մեզ գովո՞ւմ են, թե՞ հայհոյում»,- ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսին, անդրադառնալով ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողներ Անդրեյ Շիրցելի և Կիմո Կիլունենի հայտարարությանը, և Ջիանի Բուքիքիոյի հայտարարությանը, այսպիսի կարծիք հայտնեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ ինքն էլ այդ «սեպագիր» հայտարարությունները հասկացել է այնպես, ինչպես Էդմոն Մարուքյանը և մանրամասնեց. «Պետք չի այս հայտարարությունները որակել ինչ-որ մեկի պարտություն, հաղթանակ, ինչ-որ մեկին փռեցին ասֆալտին: Այս հայտարարությունները աշխատանքային են, դրանց խորհուրդների նոմինալ արժեքը պետք չէ դարձնել քաղաքական գործոն: Ես էլ իրավունք ունեմ այդ սեպագիր արձանագրությունը մեկնաբանել այնպես, ինչպես ես եմ հասկանում: Վստահ եմ, որ քանի որ նման հայտարարություններն ուղղված են լինում իշխանություններին, որոնք ունեն իշխանություն, ես կարծում եմ, որ չպետք է բացառել ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա:

Գրեթե վստահ եմ, որ հայտարարությունն ուղղված է իշխանություններին, սա իմ անձնական կարծիքն է: Բայց ես այստեղ էլ ողբերգություն չեմ դարձնում սրանից, քանի որ սրանք աշխատանքային փաստաթղթեր են: Եթե այս հայտարարություններն էլ չլինեին, մենք այնպես ջունգլիում չենք ապրում, որ չհասկանայինք, որ ՍԴ հարցն անհարկի շահարկելով՝ անհարկի բարձրացնում են մեկ անձի նոմինալ արժեքը, սարքել են երկրի թիվ մեկ հարցը, երկրի հիմնական մարտահրավերները թողած բոլորս զբաղված ենք արհեստականորեն օրակարգ բերված մեկ անձի խնդրով: Եթե շարունակեն այսպես, ինչպես Էդմոն Մարուքյանն է ասում, Հայաստանի հարցով զեկույցում ավելի խիստ են լինելու գնահատականները: Սա իմ անձնական կարծիքն է»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829