Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես ունեմ ցածր ռեյտի՞նգ: Մի հատ ինձ հետ դուրս եկեք փողոց, տեսնեմ Ձեզ կճանաչե՞ն, թե՞ ինձ». Էդմոն Մարուքյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Փետրվար 04,2020 23:10

ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսին Էդմոն Մարուքյանի և Ռուբեն Ռուբինյանի միջև լեզվակռիվ ծավալվեց: Էդմոն Մարուքյանի այն կարծիքից հետո, թե իշխանությունն ունի շնորհք վատ ռեյտինգ, ցածր վստահություն ունեցող մեկին դարձնելու հերոս, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց. «Նախ պետք է ասեմ, որ եթե իշխանությունները տաղանդ ունենային ցածր ռեյտինգ ունեցող մարդկանց անիմաստ դարձնել հերոս, Դուք վաղուց հերոս կլինեիք, պարո′ն Մարուքյան»:

Մարուքյանն ասաց՝ պարո′ն Ռուբինյան, ես Ձեզ չվիրավորեցի: Պարոն Ռուբինյանն էլ, թե ես էլ Ձեզ չեմ վիրավորում: Էդմոն Մարուքյանը հայտարարեց. «Բայց ի՞նչ է նշանակում ցածր ռեյտինգ ունեցող: Ես ունեմ ցածր ռեյտի՞նգ: Մի հատ ինձ հետ դուրս եկեք փողոց, տեսնեմ Ձեզ կճանաչե՞ն, թե՞ ինձ: Պետք է մտածեն, որ իմ ուսապարկը տանողն եք: Պարո′ն Ռուբինյան, ասուլիսից մի շեղվեք, ես իմ գնահատականը տվել եմ, ի՞նչ եք նյարդայնանում: Դուք ձեռ եք առնում Վենետիկի հանձնաժողովին, ես իմ գնահատականը տվել եմ: Դուք մեկ ժամ ասուլիս արեցիք, սա Ձեր ասուլիսը չէ, թողեք մենք էլ խոսենք»:

Ռուբինյանն էլ, թե, այո, իմ ասուլիսը չէ, և ես, անպայման, խոսքը կփոխանցեմ տիկին Զոհրաբյանին: Նա, դիմելով լրագրողներին ասաց, որ պարոն Մարուքյանը խեղաթյուրված է ներկայացնում իրավիճակը: Տեսնելով, որ անընդհատ փորձում են իրեն ընդհատել, Ռուբինյանը վրդովվեց. «Հա դե թողեք իմ կարծիքը ասեմ, սիրելի′ Էդմոն, թողեք խոսեմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829