Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՀ իշխանությունները թրոլինգի են ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին, Ջիանի Բուքիքիոյին. այդ մարդկանց ուղղակի ձեռ են առնում. Էդմոն Մարուքյան

Փետրվար 04,2020 21:35

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ, «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հավաստմամբ՝ ԵԽԽՎ համազեկուցողների և Ջիանի Բուքիքիոյի հայտարարություններն ուղղված են ՀՀ իշխանություններին: Նա մանրամասնեց. «Հայտարարությունն ուղղված է իշխանություններին, որ իրենք իրենց գործողություններով համապատասխանեն իրավունքի գերակայության և ժողովրդավարության չափանիշներին, այլապես այս հայտարարությունները վաղը դառնալու են զեկույց համազեկուցողների ձեռքին»:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ երկու հայտարարությունն էլ ուղղված է իշխանություններին և դրանք իշխանությանը որոշակի կոչ են պարունակում տարբեր առումներով. «Առաջինը, որ կենսաթոշակի անցնելու համակարգի վերաբերյալ են առաջարկություններ եղել, պահպանվել է և միտված են այն լարմանը, որը կա»:

Ըստ Էդմոն Մարուքյանի՝ այս երկու հայտարարություններն էլ իշխանության կողմից սխալ են մեկնաբանվել՝ հօգուտ իրենց. «Երբ իշխանություններն ասում են, որ ողջունում են այդ հայտարարությունները, դրանով ուզում են ծածկել մտահոգությունների ողջ հատվածը: Եվ այս առումով դա թրոլինգ պետք է անվանեմ: Բարձր մակարդակով իշխանությունները թրոլինգի են ենթարկում ԵԽԽՎ համազեկուցողներին, այնուհետև Վենետիկի հանձնաժողովի նախագահին. այդ մարդկանց ուղղակի ձեռ են առնում: Եթե համեմատեք, թե նախկինում նման հայտարարությունները ոնց են ընկալվել, դա էլ պարզ կլինի: Այս իշխանությունը լեգիտիմ իշխանություն է, և որևէ բանով կաշկանդված չէ և ցույց է տալիս, որ լեգիտիմ իշխանություն եմ և թքած ունեմ ձեր հայտարարությունների վրա:

Նախկինները վախենում էին, փորձում շտկումներ անել, այս իշխանությունը թրոլինգ է անում, ձեռ է առնում այդ մարդկանց, նրանք էլ են մեղավոր, որ ձեռ են առնում: Եթե հայտարարություններում հնարավորություն կա, դրանք տարբեր կերպ են, ուրեմն, միգուցե ճիշտ է անում մեր գործընկերը, որ ձեռ է առնում բարձր մակարդակով: Դա իրենց խնդիրն է: Ես որպես քաղաքական մարդ, ընկալում եմ, որ իշխանություններն ասում են այն գործողությունները նշեք, որ իշխանությունները կիրառում են դատավորների նկատմամբ: Դա փունջ է գործողությունների, դա դեպքերի և գործողությունների շարան է, ասում են այդ շարանը մի արեք, դրանով լարվածություն եք ստեղծում երկու իշխանությունների թևերի միջև և դա հակասում է նախկինում տված առաջարկություններին կամավոր վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգի հետ կապված: Բայց իրենք կոչը մեկնաբանում են, որ Հրայրին են կոչ արել, թե խելոք մնա, համը հանում ես, դու ոնց որ շատ ես էդտեղ բզբզում: Այսքան ժամանակ, որ ծախսում ենք այդ թեմայի վրա, սրա կարիքը չէր էլ լինելու: Իշխանությունն ունի շնորհք անկախ վատ ռեյտինգ, ցածր վստահություն ունեցող մեկին դարձնելու հերոս: Սա հերոսացման արդյունքներն են, որի մասին նախկինում ես արտահայտվել եմ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829