«Արի ռեսորթի» սեփականատեր, «Դիրքերում» ֆիլմաշարի հեղինակ, ռեժիսոր Արշակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կարդացի վարչապետի արձագանքը երեկվա ՀԴՄ կտրոնի պատմության, ասեմ, որ ընդհանուր եղելությունը ճիշտ է ներկայացրել, երկու վերապահումով` ինչպես միշտ վարչապետը իր ենթադրությունը ներկայացնում է որպես փաստ: «Աշխատողները հավաքվել են ՀԴՄ մեքենայի գլխին» ոչ թե քանի որ չգիտեին ինչպես տպել կտրոնը, այլ քանի որ փորձում էին հասկանալ՝ ինչպես վերացնել անսարքությունը, որ տվյալ պահին էր ի հայտ եկել: Պատճառը, ինչպես ասացի, լիցքավորիչն էր, իսկ աշխատողը պարտավոր չի էլեկտրիկ լինել ու հասկանալ էլեկտրական սարքի անսարքությունից:
Երկրորդ՝ ես մի քանի անգամ շեշտում եմ, որ ես չէի էլ բարձրաձայնի և «ինձ վրա հարկային ուղարկելը» կարևոր չի մանավանդ որ տեղի հարկային տեսչությունը քաջ ծանոթ է իմ գործունեությանը և թե ինչպիսի հարկ վճարող եմ, կամ ներդնող: Ես պարզ ու մի քանի անգամ շեշտել եմ, որ վարչապետի «զինվորի հաց ուտող եք» արտահայտությունն է, որ ինձ ստիպեց բարձրաձայնել այս «ցածր» խնդիրը:
Ինչ վերաբերվում է Աշոտ Փաշինյանի արձակուրդին, կամ թե որքան են վճարել ինչ են արել, դա ես չեմ քննարկել, չեմ քննարկի, չեմ էլ պատրաստվում, չի էլ հետաքրքրում. ոչ մի արտասովոր կամ անօրինական բան եմ այդտեղ տեսնում: Ցանկացած ծնող իրավունք ունի այցելել իր ծառայող որդուն՝ անկախ թե ինչ պաշտոն կամ աշխատանք է կատարում: Հենց դրա համար էլ ստեղծել ենք այս հարմարավետ պայմանները, որ մարդիկ մի քանի ժամով հանգիստ վայելեն իրենց որդիների հետ հանդիպումը»:
https://www.facebook.com/arshak.zakaryan.501/videos/171749330818155/
Մանկապարտեզ հաճախող երեխան միշտ սկսում է արդարանալ, թե ինչու է ուշացել:
ՕՐԵՆՔԸ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ Է:
Հետո ինչ, մի քանի ֆիլմ ես նկարահանել զինվորների մասին: