Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հայրապետյանի մեքենան առգրավել են ու չեն վերադարձնում. Հայրապետյանի հետ բերման էին ենթարկել նաեւ իր երկու ընկերներին

Փետրվար 04,2020 19:12

Ինչպես տեղեկացրել ենք, այսoր ոստիկանության 6-րդ վարչություն բերման են ենթարկել, այնուհետեւ 3 ժամը չլրացած ազատ արձակել ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին: Ոստիկանության տեղեկացմամբ, բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով: Ռուբեն Հայրապետյանին լրագրողները հարցրեցին ՀՖՖ-ի չարաշահումների փաստով հարուցված քրգործի՝ դուք ասել էիք, որ օրը կգա, ամեն ինչ կպատմեմ ֆեդերացիայի մասին, հիմա պատմելո՞ւ եք՝ Հայրապետյանը անմիջապես արձագանքեց. «Կարո՞ղ է գիտեք ես Վանեցյանն եմ, ես ամեն ինչ պատմել եմ: Ասել եմ՝ ամեն ինչ կտեսնեք, թե ով ինչքան է հափշտակել»:

Իսկ Ռուբեն Հայրապետյանի փաստաբան Ամրամ Մակինյանն էլ տեղեկացրեց, որ Ռուբեն Հայրապետյանի հետ բերման են ենթարկվել նաեւ իր ընկերները: Լրագրողները ճշտեցին՝ խոսքը Ռուբեն Հայրապետյանի թիկնապահների՞ մասին է՝ փաստաբանը պատասխանեց, որ ոչ, նման բան չկա, իր ընկերներն են: Այս պահին ոստիկանությունը Հայրապետյանի մեքենան չի վերադարձրել. «Պահվել է անձի գույքը ոստիկանությունում: Պատճառաբանությունը հետեւյալն է, որ թույլ տվեք զննենք: Մենք թույլ չենք տալիս զննեն: Կամակորությամբ մենք որեւէ բան թույլ չենք տալու: Մեքենաները գտնվում են 6-րդ վարչության բակում»: Փաստաբանն ասաց, որ այդ մասին դատախազությանը հաղորդում են ներկայացնելու, նաեւ բացատրություն են պահանջելու ոստիկանությունից, թե ինչ հիմքով է անձի գույքը փաստացի արգելափակված: Զննության թույլտվություն տալը անձի իրավասությունն է, նա չի ուզում դա թույլ տալ: Պետք  է լինի դատարանի թույլտվություն: Փաստաբանը վստահեցրեց, որ եթե լինի թույլտվություն, թույլ կտան, բայց որեւէ մեկի կամայականությամբ դա չեն անի:

Թե ո՞ւմ մեքենաներն են դրանք, Մակինյանը պատասխանեց, որ մեկը Հայրապետյանին է վստահաբար պատկանում: Ոստիկանությունում Ռուբեն Հայրապետյանի հետ որեւէ քննչական, դատավարական գործողություն չի կատարվել: Նրան ազատ են արձակել՝ 3 ժամը լրանալուն պես:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Հ. Գ. Ավելի ուշ իր ֆեյսբուքյան էջում Ամրամ Մակինյանը տեղեկացրել է. «Ռուբեն Հայրապետյանի մեքենաները վերադարձվեցին»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829