Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արցախի կառավարությունը դիմել է Ալեքսանդր Քանանյանին՝ հանձնաժողովի կազմում 3 անդամ ներգրավելու հարցով

Փետրվար 04,2020 20:00

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը փետրվարի 4-ին հանդիպել է շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամների հետ:

Ողջունելով ներկաներին՝ պետական նախարարը, մասնավորապես, նշել է.

«Արցախի Հանրապետության կառավարությունը, ականջալուր լինելով փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման ու շահագործման ընթացքում շրջակա միջավայրի վրա հնարավոր բացասական ազդեցության շուրջ մտահոգություններին, ձեռնամուխ է եղել հարցի համակողմանի և օբյեկտիվ ուսումնասիրությանը: Կառավարությունը ստանձնելով մասնագիտական, անկախ հանձնաժողով ձևավորելու հանձնառություն՝ դիմել է ՀՀ կառավարությանը՝ հանձնաժողովի կազմում բնապահպանական և հիդրոէներգետիկ ոլորտի մասնագետներ ներգրավելու խնդրանքով: Եվ ես ուզում եմ շնորհակալություն հայտնել հայաստանյան մեր գործընկերներին՝ ընդառաջելու և Արցախի Հանրապետություն մասնագետներ գործուղելու պատրաստակամության համար»:

Գրիգորի Մարտիրոսյանը ներկայացնելով հանձնաժողովի կազմը, նշել է որ Հայաստանի Հանրապետությունից հանձնաժողովի կազմում երկուական մասնագետ ներկայացնում են ՀՀ շրջակա միջավայրի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները, ոչ կառավարական հատվածից՝ բնապահպանական և հիդրոէներգետիկ ոլորտի բարձր որակավորում ունեցող փորձագետներ, իսկ Արցախի Հանրապետությունից՝ ԱԺ պատգամավոր, մեկական մասնագետներ ԱՀ բնապահպանության և բնական ռեսուրսների, ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարություններից, ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող հանձնաժողովից: Կառավարությունը դիմել է նաև Ալեքսանդր Քանանյանին՝ հանձնաժողովի կազմում 3 անդամ ներգրավելու հարցով. Հանդիպմանը ներկա էր միայն մեկը:

Պետական նախարարը հանձնաժողովի անդամներին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ պատրաստակամություն հայտնելով ուժերի ներածին չափով աջակցելու հանձնաժողովի աշխատանքային գործունեությանը:

Գրիգորի Մարտիրոսյանն այնուհետև լքել է հանդիպման դահլիճը, իսկ շրջակա միջավայրի վրա փոքր հիդրոէլեկտրակայանների ազդեցությունն ուսումնասիրող հանձնաժողովի անդամները շարունակել են աշխատանքային քննարկումները:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829