Լրահոս
Օրվա լրահոսը

«Ընթերակա են բերել մի հատ ալկոհոլիկի, հարբած, շան հոտը վրից գալիս էր… մի հատ էլ ռեմբո էին բերել, ինձ ասում էր՝ ոտդ ոտիդ մի գցի, մեզ վիրավորում ես». Ռուբեն Հայրապետյան

Փետրվար 04,2020 19:03

«Այս երկրում ինչքան համարձակ տղա կա՝ այդ տղերքին բռնել են: Այդ տղաներից ոչ մեկը Նիկոլից չի վախենում: Ընդամենը բռնել են, փորձել են այդ տղաներին վախեցնեն: Բայց բոլորդ տեսաք, այդ տղաները ոչ մի բանից չեն վախենում: Մեր տեսակը ընդհանրապես չի վախենում: Ոստիկանությունը հանգիստ կարա պառկացնի գետնին, բա հետո՞», – քիչ առաջ ոստիկանության մոտ լրագրողներին տված ճեպազրույցում ասաց ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանը:

Հիշեցնենք, որ նրան այսoր բերման են ենթարկել ոստիկանության 6-րդ վարչություն՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով:

Հարցին, թե ինչո՞ւ են ուզում վախեցնել՝ Ռուբեն Հայրապետյանը հարցով պատասխանեց. «Չե՞ք իմանում ինչի: Որ վախեցած ապրենք»:

Հարցին՝ դուք այս իշխանության համար ի՞նչ վտանգ եք ներկայացնում՝ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Այ, էդ Նիկոլից հարցրեք»:

Դիտարկմանը, որ քրեական ենթամշակույթի դեմ են օրենքով պայքարում, հնարավո՞ր է, որ դրա շրջանակում են դա անում՝ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Քրեական ենթամշակույթի ամենամեծ ջատագովն այ երկրում ե՞ս էի, կամ Նարեկ Մալյանը, կամ Արթուր Դանիելյանը, կամ Նարեկ Սամսոնյանը, հա՞»:

Ռուբեն Հայրապետյանի համար հարց է առաջացել՝ եթե Արթուր Դանիելյանին թմրամիջոցների կասկածանքով բերման էին ենթարկում, բա ինչո՞ւ մեքենան չէին խուզարկում. «Ոնց որ հիմա ընթերակա են բերել մի հատ ալկոհոլիկի, հարբած, շան հոտը վրից գալիս էր: Ամեն րոպե կարան ասեն՝ անհայտ անձը զանգահարեց, 37 թիվն է: Անհայտ անձը զանգահարել է ու ասել է՝ Հայրապետյանի մեքենայի մեջ կա զենք ու զինամթերք ու ամեն օր կարան այդպես անեն: Թող անեն»: Նա վստահեցրեց, որ այսօր էլ այդպես է եղել:

Լրագրողները հարցրեցին՝ դուք ասել էիք՝ երբ հրավիրեն, գնալու եմ, ինչո՞ւ չհրավիրեցին, այլ բերման ենթարկեցին՝ Ռուբեն Հայրապետյանը պատասխանեց. «Հիմա էլ եմ ասում: Բա էս շոուն ո՞վ անի, բա ի՞նչ նկարեն, տանեն Նիկոլին ցույց տան: Բա պիտի նկարեն, տանեն Նիկոլին ցույց տան, որ տեսեք՝ Հայրապետյանին կանդալներով բերեցինք: Կամ մի հատ պատ էր, ստիպում էին, ասում էին՝ կանգնի դրա մոտ նկարենք: Իհարկե, ես չեմ կանգնել: Հիմա էլ մի հատ ռեմբո էին բերել, ինձ ասում էր՝ ոտդ ոտիդ մի գցի, մեզ վիրավորում ես, ուզում է մեզ վախացնի էլի իրա վախեցած հալով: Ժողովուրդ ջան, նման բաներով մեզ չեն կարող վախեցնել, ընդամենը շոու է: Մեն ազգովի մեղք ենք, պիտի փրկվենք էս չարիքից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829