Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանի ազատության համար երաշխավորող անձանց ցուցակը վերջնական տեսքի է բերվում

Փետրվար 04,2020 18:55

Մարտի մեկի գործի շրջանակում ՀՀ սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նախապատրաստում են նրա կալանքն անձնական երաշխավորությամբ փոխելու միջնորդություն ներկայացնել Երեւանի ընդհանուր իրավասության դատարանին: Լրագրողների հետ ճեպազրույցում այսօր Ռոբերտ Քոչարյանի շահերի պաշտպաններից Արամ Օրբելյանը տեղեկացրեց՝ Քոչարյանի ազատության համար երաշխավորած անձանց անունները հայտնի չեն լինելու մինչեւ դրանց՝ դատարանում հրապարակվելու պահը:

Ինչ վերաբերում է հարցին, թե երբ է միջնորդությունը ներկայացվելու, Արամ Օրբելյանը դժվարացավ հստակեցնել. «Դեռեւս նոր տարուց առաջ էինք մտադիր սեղմ ժամկետներում փորձել ներկայացնել, բայց տոնական շրջան էր: Հիմա ցուցակը վերջնական տեսքի ենք բերում»:

Հիշեցնենք, որ այս պահին Քոչարյանի գործը քննող դատավորին պաշտպանական կողմը ներկայացրել է մեղադրյալներ Ռոբերտ Քոչարյանի, Արմեն Գեւորգյանի, Սեյրան Օհանյանի եւ Յուրի Խաչատուրովի հանդեպ քրեական հետապնդումը հանցակազմի բացակայության հիմքով դադարեցնելու միջնորդություն, որի քննությունը կշարունակվի հաջորդ նիստում:

Հիշեցնենք նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատվել էր Արցախի երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանի եւ գործող նախագահ Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ, ապա՝ կալանավորվել:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829