Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամոթ չի ոստիկանապետի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ե՛ս եմ պառկացնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, այ դա հաստատ լինելու է». Ռուբեն Հայրապետյան

Փետրվար 04,2020 18:45

Ինչպես տեղեկացրել ենք, այսoր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման են ենթարկել ոստիկանության 6-րդ վարչություն՝ ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով:

Քիչ առաջ Հայրապետյանին ազատ արձակեցին: Նա լրագրողների հետ զրույցում ասաց. «Իմ տունը խուզարկելիս ես մի հայտարարություն արեցի լրագրողներին, որ մեր տանից հանել են SU 35 տանկ, БТР ու BMP… Մի քանի օր առաջ, երբ ես հեռուստացույցով նայում էի ոստիկանապետի ելույթը, տեսա, թե ոնց է դանդաղ խոսում ու դանդաղ մտածում: Իսկ եթե դանդաղ խոսում ու դանդաղ մտածում է, նշանակում է դանդաղ էլ հասկացել է: Իմ կարծիքով ինքը փնտրում է իմ գրպաններում SU 35 տանկը, T-90 տանկը,  БТР-ն ու BMP-ն: Բնականաբար, հասկանում ենք ում հանձնարարությամբ է, հերթական կապիկությունը ընդամենը: Նրանք փորձում են ինձ վախեցնել, բայց մի բան չեն հասկանում, որ իմ տեսակին նման ձեւով չեն կարող վախեցնել: Առհասարակ մեր տեսակն է ուրիշ: Բացի դրանից, նույնիսկ եթե պառկացնեին ասֆալտին, ժողովուրդ ջան, ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, ամոթ չի ոստիկանապետի կողմից ասֆալտին պառկելը, բայց որ ե՛ս եմ պառկացնելու մի գեղեցիկ օր ու ոտքերս մաքրեմ իրենց վրա, այ դա հաստատ լինելու է»:

Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ իրեն բերման են ենթարկել դիմակավորված անձինք՝ առանց ուժ գործադրելու: Հարցին՝ զենք-զինամթերք չե՞ն հայտնաբերել՝ Հայրապետյանը պատասխանեց. «Բնականաբար, ոչ, իմ մոտ գոյություն ունի 3 հատ օրինական զենք, թույլտվությունները տրված են: 3 օրինական զենք ունեցող մարդը անօրինական զենք-զինամթերք չի պահում: Իրենք էլ դա լավ իմանալով…շոոու է»: Հայրապետյանը պարզաբանեց, թե ինչ զենքեր ունի ինքը. Երկուսը որսորդական զենքեր են, մեկը՝ անձնական զենքը, քանի որ իր դեմ մահափորձ է եղել ու իր պաշտպանության համար ձեռք է բերել:

Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ այսօր 3 ժամ իրեն պահելով՝ հարցեր էլ չեն տվել. «Իրենք ուզում էին իմ մեքենան խուզարկել, ասել եմ՝ մինչեւ սանկցիա չլինի, թույլ չեմ տա: Իրենք պահում են իմ մեքենան, որը իմ սեփականությունն է, բռնագրավել են»:

Խոսելով ՀՖՖ-ի չարաշահումների փաստով հարուցված քրգործի մասին՝ Ռուբեն Հայրապետյանն ասաց, որ երբ քննությունը գնա, կտեսնենք, թե ինչքան փող է իրեն պարտք մնացել ֆեդերացիան:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829