Լրահոս
Զինղեկ Հարութը
Օրվա լրահոսը

Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ում տնօրենի նոր պաշտոնակատար է նշանակվել

Փետրվար 04,2020 18:34

Վերջին շրջանում Կոտայքի մարզպետի աշխատակազմում ստեղծվել էր աշխատանքային խումբ՝ Եղվարդի «Նաիրի» ԲԿ-ի ծննդօգնության բաժանմունքի վերազինման և հիմնանորոգման գործընթաց սկսելու նպատակով:

Աշխատանքային խումբը սահմանված ժամկետում  վերհանելով և գույքագրելով ծննդօգնության բաժանմունքում առկա բոլոր խնդիրները՝ արդեն այսօր մշակել է ռազմավարական ծրագիր, որի համաձայն բաժանմունքը կապիտալ կհիմնանորոգվի և կվերազինվի համապատասխան բժշկական սարքավորումներով:

Բժշկական կենտրոնում մարզպետի աշխատակազմի կողմից մշակված խորքային փոփոխությունների ռազմավարական ծրագիրը կիրականացնի Կարեն Վարդանյանը, ով այսօրվանից կկատարի ԲԿ-ի տնօրենի պաշտոնակատարի գործառույթները:

Բուժ. անձնակազմին ներկայացնելով տնօրենի նոր պաշտոնակատարին ՝ մարզպետը կոչ է արել համախմբվելու ծրագրի և նոր ղեկավարի շուրջ` համատեղ ջանքերով նպաստելու ծննդօգնության բաժանմունքի զարգացմանն ու վերազինմանը:

Նշենք, որ այս բժշկական կենտրոնում առկա խնդիրները նախատեսված էր լուծել կայուն զարգացման ճանապարհով, սակայն ստեղծված իրավիճակը ստիպեց կիրառելու Crisis Management-ի գործիքակազմ՝ հարցը օր առաջ լուծելու համար:

ՀՀ Կոտայքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829