Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀՔԱՎ. ՌԴ պաշտպանության նախարարությունը անվտանգության երաշխիքներ է պահանջում Ռազգիլդեևի համար

Փետրվար 04,2020 18:28

Այսօր՝ 2020 թ․ փետրվարի 4-ին, Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում նշանակված էր գյումրեցի Ջուլիետա Ղուկասյանի մահվան մեջ մեղադրվող, ռուսական ռազմաբազայի զինծառայող Ա․ Ռազգիլդեևի գործով հերթական դատական նիստը։ Այն կրկին հետաձգվեց։

Այս անգամ Ռուսական 102-րդ ռազմաբազայի զորամասի հրամանատար Ն․ Մարտինյուկն էր միջնորդել դատարանին հետաձգել նիստը, քանի որ, ըստ նրա, Ա․ Ռազգիլդեևի ու նրան ուղեկցող անձանց անվտանգությունն ապահովելու գրավոր երաշխիքներ ՌԴ պաշտպանության նախարարությունը չի ստացել։

Նախորդ նիստերը ևս տարբեր պատճառաբանություններով չէին կայացել։ Դրանց անդրադարձել ենք մեր նախորդ հրապարակումներում։

Ջ․ Ղուկասյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱՎ փաստաբան Արայիկ Զալյանը նշեց, որ ամբաստանյալը անհարգելի պատճառով չի ներկայացել դատարան և Քրեական դատավարության օրենսգրքի 303-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ միջնորդեց բերման ենթարկել ամբաստանյալին։ Դատարանը, սակայն, մերժեց միջնորդությունը։

Հաջորդ դատական նիստը 2020 թ․ մարտի 6-ին՝ ժամը 15։00-ին է։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829