Լրահոս
Օրվա լրահոսը

Ներմուծման կամ արտահանման ժամանակ սահմանաչափը գերազանցելու դեպքում պետք է ներկայացնել կանխիկ դրամական միջոցների ծագումը հաստատող փաստաթղթեր. ուժի մեջ է մտել ԵԱՏՄ հանձնաժողովի որոշումը

Փետրվար 04,2020 18:18

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ փետրվարի 4-ից ուժի մեջ է մտել դրամական միջոցների ներմուծման և արտահանման վերաբերյալ Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի 06.08.19թ. թիվ 130 որոշումը:

Որոշման առաջին մասով սահմանվել է, որ ԵԱՏՄ մաքսային տարածք կանխիկ դրամական միջոցների և (կամ) դրամական գործիքների միաժամանակյա ներմուծման կամ ԵԱՏՄ մաքսային տարածքից միաժամանակյա արտահանման դեպքերում, եթե ընդհանուր գումարը գերազանցում է հայտարարագրման օրվա դրությամբ գործող դրույքաչափով հաշվարկված 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք գումարը, ապա ուղևորային մաքսային հայտարարագրից բացի պետք է ներկայացնել նաև դրամական միջոցների և գործիքների ծագումը հաստատող փաստաթղթեր:

ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829