Լրահոս
Օրվա լրահոսը

Փաստաբանին չեն թողնում Ռուբեն Հայրապետյանին իրավաբանական օգնություն ցույց տա

Փետրվար 04,2020 16:38

ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանին բերման են ենթարկել: Հայրապետյանի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Ամրամ Մակինյանը քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հարցին, թե ի՞նչ գործի շրջանակներում են Հայրապետյանին բերման ենթարկել քրեական ոստիկանություն՝ ասաց, որ չգիտի. «Ինձ 15 րոպե է, չի հաջողվում ներս մտնել եւ իրավաբանական օգնություն ցույց տալ պարոն Հայրապետյանին, այս պահին պատճառաբանությունն այն է, որ պետը տեղում չի, որ անցագիր իջեցնի: Անհասկանալի ինչ-որ գործընթացներ են»:

Հարցին՝ ՀՖՖ-ի չարաշահումների գործո՞վ է բերման ենթարկվել Ռուբեն Հայրապետյանը՝ փաստաբանը պատասխանեց, որ Քննչական կոմիտեից հայտնել են, որ բերման ենթարկելու գործողությունը որեւէ առնչություն չունի ՀՖՖ-ի չարաշահումների գործի հետ, ավելին՝ պարոն Հայրապետյանը երեկ հարցաքննվել է այդ գործով որպես վկա եւ ցուցմունքներ է տվել, որեւէ խնդիր չի եղել: Հայրապետյանը ցուցմունք տվել է իր փաստաբանի հետ: Նշանակված է փորձաքննություն, որով պետք է պարզվի՝ իրականում կա՞ն չարաշահումներ, թե՞ չկան:

Մակինյանն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանին էլ չեն պատճառաբանել ու չեն ասել, թե ինչու են իրեն բերման ենթարկում. «Գիտեմ, որ բերման ենթարկելու գործողությանը, մասնակցել են դիմակավորված հատուկջոկատայիններ»: Ըստ օրենքի, պետք է 3 ժամ անց ազատ արձակեն, կամ մեղադրանք առաջադրեն: Փաստաբանը կարծում է, որ ինչպես Նարեկ Մալյանի, «Ադեկվադ» խմբի անդամների դեպքում է, այս դեպքում էլ հավանաբար կպատճառաբանեն, թմրանյութ, զենք պահելու կասկածանքով են բերման ենթարկել:

Ավելի ուշ ոստիկանությունից հայտնեցին, որ Ռուբեն Հայրապետյանին բերման են ենթարկել ապօրինի զենք-զինամթերք կրելու կասկածանքով:

Փաստաբանն ասաց, որ Ռուբեն Հայրապետյանի տանը, Զեյթունի գործարանում խուզարկության արդյունքում որեւէ իր, գործի հետ կապված որեւէ բան չեն հայտնաբերվել:

Ոստիկանության մոտ են նաեւ ՀՀԿ-ականներ, այդ թվում՝ Էդուարդ Շարմազանովը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829