Լրահոս
Օրվա լրահոսը

Նազիկ Ամիրյանի գործով նիստերն այլեւս չեն հետաձգվելու. դատավոր Մնացական Մարտիրոսյան

Փետրվար 04,2020 14:49

ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով նիստը կրկին հետաձգվեց:

Նախ ընդհատված նիստը վերսկսվեց 17 րոպե ուշացումով. պաշտպանական կողմը սա համարում է դատավարական կողմերի նկատմամբ անհարգալից վերաբերմունք: Դատավորն ասաց՝ ավելի լավ, շատ ժամանակ ունեցաք միջնորդության վրա աշխատելու: Լեւոն Բաղդասարյանը հակադարձեց՝ եթե իմանային, որ այդքան ավել ժամանակ ունեն, ավելի արդյունավետ կօգտագործեին ժամանակը. «Նիստի եկանք, կարելի է ասել, սոված»:

Հիշեցնենք, որ պաշտպանական կողմը դատավորին ինքնաբացարկի միջնորդության վրա էր աշխատում: Միջնորդությունը ներկայացվեց, հիմքում՝ գործի նյութերը պաշտպանական կողմին չտրամադրելն է:

Hearings of Nazik Amiryan’s case took place at the Court of General Jurisdiction of Kentron and Nork-Marash Administrative Districts of Yerevan, Armenia

Դատավորը հիշեցրեց, որ նախկինում էլ իրեն ինքնաբացարկի միջնորդություններ են եղել պաշտպանների կողմից, որոնք մերժվել են՝ անհիմն լինելու պատճառով: Պաշտպանական կողմի սույն միջնորդությունը ևս անհիմն համարվեց, քանի որ դատավորը պնդում է՝ գործել է օրենքով սահմանված իր լիազորությունների շրջանակում: «Նույն հաջողությամբ կարող եք ասել, որ 17 րոպե ուշ սկսելը բերեց նրան, որ սոված մնացինք եւ դատավորին բացարկի միջնորդություն անեք»,- հեգնեց Մնացական Մարտիրոսյանը: Դատավորը պնդեց՝ պաշտպանական կողմը, ամբաստանյալը, ցանկացած աշխատանքային օր հնարավորություն ունեն ծանոթանալ գործի նյութերին եւ անվճար պատճենահանել անհրաժեշտ փաստաթղթերը, իսկ դատարանը պարտավոր չէ նյութերը պատճենահանել եւ տրամադրել կողմին:

Լեւոն Բաղդասարյանը նկատեց՝ դատավորն անաչառ չէ:

Պաշտպանական կողմը կրկին միջնորդեց նիստը հետաձգել, քանի որ իր վստահորդի՝ Մանվել Գրիգորյանի հետ կապված առողջական խնդիրների սրացումներ են եղել եւ զբաղվածություն են ունեցել ու չեն հասցրել դիմել դատարանին՝ գործի նյութերին ծանոթանալու համար:

Դատախազը առարկեց՝ պնդում է՝ պաշտպանական կողմը չարաշահում է իր իրավունքները:

Դատավորը հայտարարեց, որ աշխատանքն առավել արդյունավետ կազմակերպելու համար բավարարում է միջնորդությունը: Դատավորը զգուշացրեց, որ նիստերն այլեւս չեն հետաձգվելու որեւէ պատճառաբանությամբ:

Հաջորդ նիստը կկայանա փետրվարի 18-ին, ժամը 14-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829