Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ընտանի թռչնի մսի մաքսային դրույքաչափը այս տարվա հունվարի 1-ից արդեն բարձրացել է 25 տոկոսով, 2021 թվականին կբարձրանա 50 տոկոսով, իսկ, ահա, 2022-ին այն կբարձրանա 1 կիլոգրամի համար 0.7 եվրոյով. «Ժողովուրդ»

Փետրվար 04,2020 13:09

«Ժողովուրդ» օրաթերթի ձեռքի տակ հայտնվել է 900 անուն ապրանքների ցանկը, որոնց մաքսային դրույքաչափերը բարձրացել են եւ դեռ բարձրանալու են։ Այսպես, ներկայացնենք սպառողական զամբյուղի կարեւոր ապրանքները, որոնց համար այս տարվա հունվարի 1-ից գործում է մաքսատուրքերի նոր դրույքաչափ ոչ ԵԱՏՄ երկրներից ներմուծելու դեպքում։

Ընտանի թռչնի մսի մաքսային դրույքաչափը այս տարվա հունվարի 1-ից արդեն բարձրացել է 25 տոկոսով, 2021 թվականին կբարձրանա 50 տոկոսով, իսկ, ահա, 2022-ին այն կբարձրանա 1 կիլոգրամի համար 0.7 եվրոյով։ Ասել է թե՝ Հայաստանը երրորդ երկրներից կներմուծի ընտանի թռչնի միսը 25 տոկոս մաքսատուրքի դրույքաչափով։ Նշենք, որ թռչնամիս հիմնականում ներմուծվում է Միացյալ Նահանգներից, Բրազիլիայից, Ուկրաինայից (ազատ առեւտրի համաձայնագիր) եւ ԵԱՏՄ երկրներից (վերջին երկու ուղղություններից ներմուծումը կազմում է շուրջ 41 տոկոս)։ Այսինքն՝ ծագման երկրի հավաստագրի առկայության պարագայում Ուկրաինայից թռչնամսի ներմուծման ժամանակ գանձվում 10 տոկոս մաքսատուրքի դրույքաչափ։ 0 տոկոս մաքսատուրքի դրույքաչափ է կիրառվում նաեւ ԵԱՏՄ երկրներից ներմուծման դեպքում։ Բայց, մյուս կողմից, այս ամենի արդյունքում ներքին շուկայում բրազիլական ծագման թռչնամսի քանակությունը զգալի կպակասի։

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, խոշոր եղջերավոր անասունի սառեցրած մսի մաքսային դրույքաչափը այս տարվա հունվարի 1-ից 15 տոկոսով է բարձրացել։ Ի դեպ, այն 2021 թվականին 25 տոկոսով կբարձրանա, 2022 թվականին՝ 50 տոկոսով, բայց ոչ պակաս, քան 1 եվրո՝ 1 կիլոգրամի համար։ Այսինքն՝ ավելի քան 520 դրամով կբարձրանա։ Ստացվում է, որ երրորդ երկրներից Հայաստանը կներմուծի խոշոր եղջերավոր անասունների միսը 15 տոկոս մաքսատուրքի դրույքաչափով։ Սառեցրած խոշոր եղջերավոր անասունի մի հիմնականում ներմուծվում է Հնդկաստանից, Ուկրաինայից (ազատ առեւտրի համաձայնագիր), Բրազիլիայից, ԵԱՏՄ երկրներից։

Սյունէ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829