Անցած ամբողջ տարվա ընթացքում այլ երկրների քաղաքացիները Հայաստանում գնել են 1479 բնակարան։ Հասկանալի է, որ նրանք հիմնականում մեր հայրենակիցներն են։ Օտարերկրացիների կողմից գնված բնակարանների քանակը 2018թ. համեմատ ավելացել է ընդամենը 258-ով։ Առաջին հայացքից՝ դա նշանակում է, որ մեր հայրենակիցների կողմից Հայաստան վերադառնալու կամ գոնե բնակարան գնելու հետաքրքրությունների որոշակի աճ կա։ Բայց պատկերը լիովին փոխվում է, երբ դիտարկում ենք նաև վաճառքը։ Խոսքն այլ երկրների քաղաքացիների կողմից Հայաստանում ունեցած բնակարանների վաճառքի մասին է։ Այս դեպքում գործարքները գրեթե կրկնակի ավելի շատ են։
Պաշտոնական տվյալներով՝ օտարերկրացիներն անցած տարի Հայաստանում վաճառել են իրենց պատկանող 2825 միավոր բնակարան և առանձնատուն։ Վաճառքը 1346-ով գերազանցում է գնված բնակարանների քանակը։ Այլ երկրների քաղաքացիների կողմից անցած տարի շուրջ 570-ով ավելի շատ բնակարան է վաճառվել, քան «հեղափոխության» առաջին տարում։
Սա «հեղափոխության» ձեռքբերո՞ւմն է, թե՞ կորուստը՝ թողնում ենք առանց մեկնաբանության։
Ամեն դեպքում, դա նշանակում է, որ օտարերկրացիները, որոնք հիմնականում մեր հայրենակիցներն են և ստացել են այլ երկրների քաղաքացիություն, կրկնակի ավելի մեծ ակտիվությամբ են ազատվում իրենց պատկանող գույքից և հավանաբար հեռանում Նոր Հայաստանից, քան նրանք, ովքեր պատրաստվում են գալ, կամ բնակարան են ձեռք բերում՝ հետագայում իրենց կարիքները բավարարելու համար։
Կարդացեք նաև
Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում