Համազեկուցողները նշել են, որ այս լարվածությունը չպետք է ստվերի ՀՀ-ում իրականացվող բարեփոխումների անհրաժեշտությունը՝ լինեն դրանք նախապատրաստական փուլում գտնվող բարեփոխումները, թե բարեփոխումներ, որոնք արդեն մեկնարկել են Եվրոպայի խորհրդի համար հետաքրքրություն ներկայացնող շատ ոլորտներում։
Այս հայտարարությունը ընդդիմադիր ու կառավարող խմբակցության ներկայացուցիչները տարբեր կերպ մեկնաբանեցին։ Մի կողմից կարծիք հնչեց, թե սուր շեշտադրումներ էին ուղղված կառավարությանը, մյուս կողմից ընդգծեցին, որ համազեկուցողներն արձանագրել են կառավարող ուժի գործողությունների օրինականությունը։
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոս Ավետիսյանը, որը ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակներից է, արձագանքելով այս հայտարարության հատկապես ՍԴ-ի ու կառավարության միջեւ արձանագրված լարվածության հատվածին, ՀԺ-ի հետ զրույցում ասաց, որ սրան պետք չէ «ապոկալիպտիկ» վերաբերվել։ Հայտարարությունը, պատգամավորի խոսքով, շատ կարեւոր է, սակայն, իր ամբողջությամբ հանդերձ խորհրդատվական. «Իրավիճակը շատ պարզ է. համազեկուցողները ներկայացնում են իրենց մտահոգությունները, բայց, որ կարեւոր հանգամանք է՝ արձանագրում են, որ մինչեւ այս պահը ՀՀ գործադիրն ու օրենսդիրը ամեն ինչ արել են օրենքի սահմաններում՝ չնայած առկա խնդրին եւ դատարանի նկատմամբ աննախադեպ անվստահությանը»։
Սոս Ավետիսյանն ասաց, որ իրենք այս հայտարարությունն ընդունում են ի գիտություն՝ հասկանալով, որ որեւէ կերպ չպիտի վնասեն հարցի իրավականությանը, բայց շարժվելու են այն ուղղությամբ, որով քաղաքացիներն իրենց գործուղել են Ազգային ժողով, այն է՝ լուծել ՍԴ շուրջ ստեղծված ճգնաժամն ու դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնել։
Կարդացեք նաև
Հայարփի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում