ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանը դեռեւս վերակենդանացման բաժանմունքում է գտնվում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը:
Հիշեցնենք, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, օրեր առաջ որոշեց փոխել ԵԿՄ վարչության նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը: Հիշեցնենք նաեւ, որ այդ նիստը հրավիրվել էր ՀՀ դատախազության նախաձեռնությամբ եւ Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը փոխելու միջնորդությամբ: Նախքան դատավորի՝ խորհրդակցական սենյակ հեռանալը, մեղադրող դատախազը խնդրել էր կալանքի փոփոխության վերաբերյալ որոշում կայացնելիս հաշվի առնել երկրից Մանվել Գրիգորյանի չհեռանալու մասին հանգամանքը, այսինքն` գոնե ստորագրություն չհեռանալու մասին: Մանվել Գրիգորյանն արդեն ծանր վիճակում էր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Իսկ մինչ այդ, դատարանը քանիցս մերժել էր Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունները՝ խափանման միջոցը փոխելու մասին:
Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:
Հարցին՝ որեւէ դրական փոփոխություն չկա՞, Նազիկ Ամիրյանը պատասխանեց. «Բուժման փուլում է»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ