Լրահոս
Տնկվել է շուրջ 2500 ծառ
Օրվա լրահոսը

Առաքել Մովսիսյանի որդին իրավապահների մոտ ընդունել է, որ վիճաբանություն ունեցել է Վահրամ Ավագյանի հետ, բայց վստահեցրել է, որ չի ծեծել նրան. «Ժողովուրդ»

Փետրվար 04,2020 12:11

Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնների խախտման հետեւանքով ողբերգական դեպքերը սկսեցին հաջորդել մեկը մյուսին։ Ու երբ դանակը հասավ ոսկորին, եւ զինվորի հարազատները տղայի դին որոշեցին տեղափոխել Երեւան,  զինված ուժերի պատասխանատուները սկսեցին խառնվել իրար, եւ հիմա մեր երկրում հասարակության պահանջով փողոցային արդարադատություն է իրականացվում։

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները, զինվորներից բացի, նաեւ հարցաքննել են հրամանատարներին, սպաներին՝ հետաքրքրվելով՝ ինչու իրենք չեն վերահսկել իրավիճակը, որ զինվորների միջեւ լեզվակռիվը հասել է իր գագաթնակետին։ Վերջիններս էլ պատճառաբանել են, թե իրադարձությունները այնքան արագ են զարգացել, որ իրենք այդ մասին չեն իմացել։

Իսկ ի՞նչ ցուցմունք է տվել Առաքել Մովսիսյանի որդին։ Լուրերի համաձայն՝ վերջինս իրավապահների մոտ ընդունել է, որ վիճաբանություն ունեցել է Վահրամ Ավագյանի հետ, բայց վստահեցրել է, որ չի ծեծել նրան։ Թե էլ ինչեր կբացահայտվեն քրեական գործի քննության ընթացքում, դեռ ժամանակը ցույց կտա։

Հիշեցնենք, որ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը նախօրեին հայտարարել էր, թե սպասում է որդու մասով քննությանը, որ փաստաբանի հետ Ղարաբաղ գնա։ Նա հավելել էր, որ որդին օրինակելի զինծառայող է, եւ 6 ամսվա ընթացքում որեւէ բողոք չի ստացել։

Քնար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829