Լրահոս
Օրվա լրահոսը

Գեւորգ Կոստանյան. «Եթե ես գլխավոր դատախազ լինեի, էսպիսի բան թույլ չէի տա». «Հրապարակ»

Փետրվար 04,2020 11:37

ՀՔԾ-ի կողմից Մարտի 1-ի գործով հետախուզման մեջ գտնվող, բայց Մոսկվայում բնականոն կյանքով ապրող նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը երեկ հայտարարեց, որ վերադառնում է։ Ավելի ճիշտ՝ պատրաստ է վերադառնալ, եթե… Այդ «եթե»-ների շարքը բավականին լայն էր ու խայտաբղետ, եւ դրանցից ավելի շատ հասկացվում էր, որ հակառակը՝ չի գալու։ Համենայնդեպս, դժվար թե իշխանություններն ընդառաջ գնան նախկին դատախազի «քմահաճույք-նախապայմաններին»։

– Իսկ եթե Ձեր՝ դատախազ եղած ժամանակ մեղադրյալի կարգավիճակ ունեցող եւ հետախուզման մեջ գտնվող մեկը նման առաջարկներով հանդես գար, կընդունեի՞ք դա, նորմա՞լ կհամարեիք։

– Եթե ես գլխավոր դատախազ լինեի, էսպիսի բան թույլ չէի տա։ Այսինքն՝ ես թույլ չէի տա, որ ՀՔԾ-ն 30 էջանոց գործի հանգամանքներով, վկաներով հաղորդագրություն տարածի, որ ես էլ ստիպված լինեմ հետո հրապարակային բացատրել։ Այսինքն՝ ես չէի համաձայնի մի պատճառով, ես՝ ինքս, հրապարակային նման բան չէի անի, որ մյուս կողմն էլ ինձ հրապարակային առաջարկ աներ։ Մոտեցումը պայմանավորված էր ոչ թե իմ կամայականությամբ, այլ բացառապես իրավապահ մարմինների գործունեության ոճով։

– Կարծում եք՝ իշխանություններն ունե՞ն մտավախություն, որ հրապարակային հարցաքննությունն իրենց ցանկացած հունով չի ընթանա։

– Նախ՝ հարցաքննության մասին չէ խոսքը։ Ես երկու ուղղություն եմ տվել, նախ՝ ինձ հետ կապված գործով։ Ես ասում եմ՝ մարդու մեղավորությունն ապացուցելու համար պետք է լինի ապացույցների համակցություն, հիմա ասում եմ՝ տղերք, մեկից ավել չէ, գոնե մի հատ ապացույց տվեք։ Սա՝ մեկ։ Երկրորդը. Մարտի 1-ի 10 զոհերի գործի հանգամանքների բացահայտվածության եւ մեղավորների բացահայտման առումով ընդհանրապես որեւէ շարժ չկա։ Այ, հիմա մենք կտեսնենք՝ իշխանություններն իրականում շահագրգռվա՞ծ են այդ 10 զոհերի հանգամանքները բացահայտելու հարցում, թե՞ ոչ։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829