ՏԿԵՆ տեղեկացնում է.
Փետրվարի 4-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Գավառի, Աշոցքի, Ախուրյանի, Արթիկի, Արագածի, Ապարանի, Եղվարդի, Կոտայքի, Հրազդանի և Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին ձյուն է տեղում։ Մարալիկի, Արթիկի և Ճամբարակի ավտոճանապարհներին գետնաբուք է։ Ուժեղ բքի և վատ տեսանելիության պատճառով Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհներին (15մ) և Դլիլիջանի ոլորաներում (20մ) տեղ-տեղ դժվարանցանելի է։
Սաստիկ բքի պատճառով Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Գորիս-Սիսիան ճանապարհահատվածում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Կարդացեք նաև
Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու նպատակով վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: