Գյումրեցի ծանրորդ, 87 կգ քաշային կարգում աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Հակոբ Մկրտչյանը Իրանի Ռաշտ քաղաքում ընթացող օլիմպիական հերթական վարկանիշային մրցաշարում հանդես է եկել նոր՝ օլիմպիական 96 կգ քաշային կարգում: Նա պոկել է 155 կգ (3-րդ արդյունք), հրել 190 կգ, երկամարտի 345 կգ արդյունքով բարձրացել պատվո պատվանդանի 2-րդ աստիճան եւ վարկանիշային միավորներ հավաքել:
Այսօր երեկոյան մրցահարթակ կմտնեն գերծանր քաշային կարգում հայտարգրված Սիմոն Մարտիրոսյանը եւ Ռուբեն Ալեքսանյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ