Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ե­րեք հայ­տա­րա­րու­թյուն­ներն էլ վկա­յում են, որ կա­տար­վո­ղը այլևս ա­նի­մաստ է հան­դի­պում ան­վա­նե­լը, կա ա­վե­լի բո­վան­դա­կա­յին բառ՝ բա­նակ­ցու­թյուն. «Իրատես»

Փետրվար 04,2020 09:00

Ե­ռօ­րյա ին­տեն­սիվ քն­նար­կում­նե­րի ըն­թաց­քում անդ­րա­դարձ է կա­տար­վել Լեռ­նա­յին Ղա­րա­բա­ղի հիմ­նախ­նդ­րի խա­ղաղ կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցին առ­նչ­վող հար­ցե­րի լայն շր­ջա­նա­կի. 2019-ին ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի և քն­նարկ­ված ա­ռա­ջարկ­նե­րի ի­րա­կա­նա­ցու­մը և ժո­ղո­վուրդ­նե­րին խա­ղա­ղու­թյան նա­խա­պատ­րաս­տե­լու ուղ­ղու­թյամբ հնա­րա­վոր հա­ջորդ քայ­լե­րը, ա­պա­գա կար­գա­վոր­ման հիմ­քը հան­դի­սա­ցող սկզ­բունք­նե­րը և տար­րե­րը։ Քն­նարկ­վել են նաև կար­գա­վոր­ման գոր­ծըն­թա­ցի ա­ռաջ­մղ­մանն ուղղ­ված ժա­մա­նա­կա­ցույ­ցը և օ­րա­կար­գը:

Նա­խա­րար Մնա­ցա­կա­նյա­նը շեշ­տել է խա­ղաղ գոր­ծըն­թա­ցում Ար­ցա­խի ժո­ղովր­դի ընտ­րյալ ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի ներգ­րավ­ման անհ­րա­ժեշ­տու­թյու­նը: ԱԳ նա­խա­րար­նե­րը հա­մա­ձայ­նել են կր­կին հան­դի­պել մոտ ա­պա­գա­յում ԵԱՀԿ Մինս­կի խմ­բի հա­մա­նա­խա­գահ­նե­րի հո­վա­նու ներ­քո»,- հայ­տա­րա­րել է ՀՀ ԱԳՆ խոս­նակ Ան­նա Նաղ­դա­լյա­նը: Շատ գայ­թակ­ղիչ է ա­ռա­ջար­կը գտեք 10 նմա­նու­թյուն ու 10 տար­բե­րու­թյուն: Բայց դա կա­րող են ա­նել բա­նակ­ցու­թյուն­նե­րի մաս­նա­կից­նե­րը, շար­քա­յին մահ­կա­նա­ցու­նե­րիս մնում է ար­ձա­նագ­րել.

1.Ե­րեք հայ­տա­րա­րու­թյուն­ներն էլ վկա­յում են, որ կա­տար­վո­ղը այլևս ա­նի­մաստ է հան­դի­պում ան­վա­նե­լը, կա ա­վե­լի բո­վան­դա­կա­յին բառ՝ բա­նակ­ցու­թյուն:

2.Բա­նակ­ցու­թյունն ու­նի օ­րա­կարգ, ո­րի մա­սին կող­մե­րը ներ­կա­յաց­նում են ի­րենց պատ­կե­րա­ցում­նե­րը, իսկ ԵԱՀԿ Մինս­կի խում­բը հի­շեց­նում է կոն­ֆի­դեն­ցիա­լու­թյան պայ­մա­նը:

3.Վիեն­նա­յի հա­մա­ձայ­նու­թյուն­նե­րը ակն­հայ­տո­րեն չկան այդ օ­րա­կար­գում:

4.Կող­մե­րին չի հա­ջող­վում ընդ­հա­նուր հայ­տա­րա­րի գալ, ո­րով­հետև մնում են ի­րենց դիր­քո­րո­շում­նե­րում ան­փո­փոխ:

5.Ար­ցա­խը դեռ բա­նակ­ցա­յին սե­ղան չի վե­րա­դար­ձել:

6.Ադր­բե­ջա­նում խոր­հր­դա­րա­նա­կան, Ար­ցա­խում նա­խա­գա­հա­կան ու խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո էլ բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վե­լու են նույն ըն­թաց­քով: Գործ­նա­կա­նում ընտ­րու­թյուն­նե­րի ար­դյունք­ներն ան­փո­փոխ են թող­նե­լու բա­նակ­ցա­յին օ­րա­կար­գը, ո­րը հայտ­նի չէ ու չի դառ­նա:

7.Են­թադ­րա­բար բա­նակ­ցու­թյուն­նե­րի հիմ­քում մադ­րի­դյան սկզ­բունք­ներն են, բայց այդ սկզ­բունք­ներն այն­քան են փո­փոխ­վել, որ ա­նի­մաստ է մեկ­նա­բա­նու­թյու­նը, թե ի­մաստ ու­նի՞ այդ սկզ­բունք­նե­րով բա­նակ­ցել, թե՞ ոչ: Փաստ է՝ բա­նակ­ցու­թյուն­նե­րը շա­րու­նակ­վում են:

Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829