Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ չի հետաքրքրում ՀՔԾ պատասխանը. Իմ առաջարկն ուղղված է վարչապետին». Գևորգ Կոստանյան. 168.am

Փետրվար 03,2020 23:55

Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) պատասխանել էր նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի այսօրվա հրապարակային առաջարկությանը:

168.am-ի հետ զրույցում ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն ասաց, որ ինքը ՀՔԾ-ից պատասխան չի սպասել ու չի ակնկալել, հետևաբար՝ իրեն չի էլ հետաքրքրում, թե ինչ են պատասխանել ՀՔԾ-ից:

«Ես առաջարկն արել եմ վարչապետին ու նրանից էլ սպասում եմ պատասխան»,- ասաց Գևորգ Կոստանյանը:

Այնուամենայնիվ, ՀՔԾ հայտարարությունը մեկնաբանելու մեր խնդրանքին ի պատասխան՝ Գևորգ Կոստանյանն ասաց. «Այո, նախաքննական մարմին-մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են բացառապես ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նորմերով, սակայն այն պահից, երբ նախաքննական մարմինը դրանք հրապարակային դարձրեց, ես ինձ իրավունք եմ վերապահել նույն կերպ ինքս էլ վարվել: Այո, նախաքննական մարմին-մեղադրյալ հարաբերությունները կարգավորվում են օրենքով, բայց նույն օրենսգրքով սահմանված չէ, որ ՀՔԾ-ն պետք է հայտարարություն տարածի մեղադրանքի ողջ ծավալով: Իրենք դուրս են եկել Քրեական դատավարության կարգավորումից և ինձ մեղադրել են հրապարակայնորեն, հետևաբար՝ ես էլ պահանջում եմ նույն իրենց որդեգրած սկզբունքի սահմաններում, նույն հանրությանը հրապարակային պատասխանել՝ ունե՞ն գոնե մեկ ապացույց, թե՞ ոչ, որովհետև ես պնդում եմ, որ ոչ մի ապացույց չունեն, և մեղադրանքը կեղծ է»:

Ինչ վերաբերում է ՀՔԾ այն հայտարարությանը, թե՝ «ինչ վերաբերում է Գ. Կոստանյանի այն հայտարարությանը, որով վերջինս պատրաստակամություն է հայտնել իր ունեցած տեղեկատվությամբ աջակցել «Մարտի 1»-ի գործով 10 անձանց մահվան հանգամանքների բացահայտմանը, ապա նման հնարավորություն Գ. Կոստանյանն արդեն իսկ ունեցել է քրեական գործով որպես վկա հարցաքննության ժամանակ», Գևորգ Կոստանյանն ասաց, որ իրեն երբևէ որպես վկա 10 զոհերի թեմայով չեն հարցաքննել: «Իմ հարցաքննությունը եղել է զուտ ինձ առաջադրված մեղադրանքի թեմայով, այն է՝ իբր ես ցուցումներ եմ տվել նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանին՝ թաքցնել 2008թ. մարտյան իրադարձությունների հետքերը»,- եզրափակեց ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829