Լրահոս
Օրվա լրահոսը

Այլևս առանց տողատակերի

Փետրվար 03,2020 22:50

Վենետիկի հանձնաժողովի նախագահը կրկին պնդում է 2019թ-ի հոկտեմբերի 29-ի իր հայտարարությունը՝ արդեն ավելի խիստ շեշտադրությամբ արտահայտել իր մտահոգությունը ՀՀ Սահմանադրական դատարանի շուրջ ծավալվող բաց հակամարտության շուրջ: Դեռևս հոկտեմբերին արված հայտարարությունը ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ դիվանագիտական թույլատրելի շրջանակներում բավականաչափ կոշտ շեշտադրումներ ուներ: Դիրքորոշումը միանշանակ էր՝ իշխանության որևէ ճյուղ իրավունք չունի ճնշումներ գործադրել դատական իշխանության նկատմամբ:

Հիմա արդեն հանձնաժողովի նախագահը բաց տեքստով շեշտում է, որ Սահմանադրական դատարանում վաղաժամ կենսաթոշակի անցնելու համակարգը պետք է լինի իրապես կամավոր, բացառի ցանկացած անհարկի քաղաքական կամ անձնական ճնշում դատավորների վրա, պետք է այնպես մշակվի, որ չազդի դիտարկվելիք գործերի արդյունքի վրա։

Առանձին պարբերությամբ Բուքիկիոն ընդգծում է, որ վերջին շրջանի հրապարակային հայտարարությունները և գործողությունները չեն համապատասխանում այս չափանիշներին և չեն նպաստի իրավիճակի սրումից խուսափելուն:

Այս հայտարարությանը իշխանությունները կարող են արձագանքել ճիշտ այնպես, ինչպես արձագանքեցին Վենետիկի հանձնաժողովի նախագահի հոկտեմբերի հայտարարությանը կամ ԵԽԽՎ համազեկուցողների՝ նախորդ շաբաթվա մտահոգությանը՝ դիմելով տարբեր մանիպուլյացիաների, ձևացնելով, թե հայտարարությունը բոլորովին այլ կոնտեքստ ունի, «մոռանալով» հանրությանը ներկայացնել այդ տեքստերի՝ առավել անցանկալի դրույթները, սակայն դրանից մեծ հաշվով շատ բան չի փոխվում։ Սա այն դեպքն է, երբ փաստն ավելի կարևոր է, քան մեկնաբանման նրբությունները։

Միջազգային տարբեր կառույցների կողմից հնարավոր արձագանքի մասին մենք վաղուց էինք ահազանգել։ Հետևություններ չանելու դեպքում պետք է սպասել հաջորդող՝ է՛լ ավելի կոշտ արձագանքների։

Վենետիկի հանձնաժողովի նախագահն արդեն ստիպված  անդրադառնում է ժողովրդավարական մշակույթին և հասունությանը։ Սա ավելի քան խոսուն փաստ է։ Մեզ ուղղորդում են դեպի ինստիտուցիոնալ զսպվածության, պետական ինստիտուտների միջև բարեխղճության և փոխադարձ հարգանքի հասունության անհրաժեշտության:

Մենք իսկապես այդ զսպվածության անհրաժեշտությունն ունենք, որպեսզի խուսափենք այս մտահոգիչ իրավիճակի սրումից՝ ապահովելու համար Հայաստանում սահմանադրության նորմալ գործունեությունը։

Որպես սկիզբ՝ կառաջարկեի բոլոր պատգամավորներին, հատկապես՝ իշխանական, փորձել Ջաննի Բուքիկիոյի տեքստը կարդալ՝ դուրս գալով իրենց խմբակցության մթնոլորտից, փորձել լինել իրոք օբյեկտիվ ու ընկալել գործընթացներն այն լրջությամբ ու հասունությամբ, որի մասին խոսում է միջազգային իրավական այս կարևորագույն կառույցի ղեկավարը։ Այստեղ Հայաստանի միջազգային վարկի ու մեր պետության ընկալման մասին է արդեն խոսքը։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Անկարելի է որ իսկապէս հասկցած չլինեն այդ յայտարարութիւնների իմաստն ու պատգամը: Իրենց հակազդեցութիւնը աւելի շուտ նշանակում է՝ լաւ, լսեցինք, բայց մեր հոգը չէ, մենք շարունակելու ենք ինչ որ անում ենք: Իրենց հաշիւը այն է որ՝ ինչ որ ել անեն, վերջում, եւրոպական ատեանները պիտի յարմարին կացութեան: Եւ կարող է որ սխալ հաշիւ չլինի դա: Վերջապէս, Սահմանադրութեան ոտնակոխումը չսկսվեց ՍԴի խնդիրով: Այս վարչակարգի անդամները ՀՀ Սահմանադրութիւնը վայրագօրէն բռնաբարում են, որոշ հանրութեան մը հաճոյքի ճիչերուն ներքոյ, քսան ամիսներէ ի վեր, տեւաբար:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829