Լրահոս
Օրվա լրահոսը

«Խոստանում եմ՝ կնստեն գերդաստաններով»․ Շիրակի դատախազը՝ քրեական հեղինակությունների մասին

Փետրվար 03,2020 20:25

Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ քրեական ենթամշակույթ կրող անձանց դեմ պայքարը լինելու է  անզիջում։

«Ովքեր կրում են քրեական ենթամշակույթ, նրանք ազատության մեջ գտնվելու իրավունք չունեն, նշված անձինք պետք է գտնվեն քրեակատարողական հիմնարկներում, քրեական ենթամշակույթ կրող անձանց տեղը քրեակատարողական հիմնարկներում է»,-հայտարարեց Շիրակի դատախազը։

Նա նշեց, որ Շիրակի մարզում բավական շատ են նման անձինք։ Ըստ դատախազի, նրանք կամ պիտի հրաժարվեն իրենց կրած ենթամշակույթից կամ կրելու պայմաններում հայտնվեն քրեակատարողական հիմնարկներում։ Նա խոստացավ պատժել նման անձանց։

Դիտարկմանը, թե նրանք գերդաստաններով են կրում քրեական ենթամշակույթը, դատախազն ասաց․ « Գերդաստանով էլ  կնստեն»։

Լրագրողները հետաքրքրվեցին, թե ովքե՞ր էին քրեական ենթամշակույթ  կրող անձինք Շիրակի մարզում, որոնց  ոստիկանությունը վերջերս բերման էր ենթարկել ու տեսանյութ  հրապարակել։

«Ոստիկանությունը ունեցել է տեղեկություն, որ որոշակի  անձինք ապօրինի պահում են զենք-զինամթերք կամ թմրամիջոցներ։ Այդ տվյալները ստուգելու նպատակով նշված անձինք նման հանցագործություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել ոստիկանության բաժին», -ասաց դատախազը։

Հարցին՝ օրենքի ընդունման դեպքում  մականունը ևս կդիտարկվի՞ քրեական ենթամշակույթ կրելու համատեքստում, Կարեն Գաբրիելյանն ասաց ՝ կարող է։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829