ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում» տեղի է ունեցել ճեպազրույց, որտեղ մասնագետները ներկայացրել են կորոնավիրուսի թեստերի կիրառման հրահանգները և պարզաբանել դրանց առնչվող հարցերը:
Նոր կորոնավիրուսի ախտորոշման 200 թեստ հատկացվել են Ռուսաստանի Դաշնության կողմից, որոնք այժմ գտնվում են «Ռեֆերենս լաբորատոր կենտրոնում: Դրանք 99%-ով ճշգրիտ են։
ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը նշել է, որ հետազոտվել է մի քաղաքացի, որի մոտ կորոնավիրուսի վարակի կասկած կար. պատասխանը` կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ Շուշան Սարգսյանը մանրամասնել է, որ մասնագետը նմուշներ է հավաքում պացիենտի քթից և կոկորդի խորխից, հետազոտությունը տևում է 3-ից 4 ժամ: Այն արվում է պոլիմերազային շղթայական ռեակցիայի (ՊՇՌ) մեթոդով, որը Հայաստանում վաղուց է կիրառվում, սակայն տվյալ հետազոտության անցկացման համար պահանջվում են հատուկ թեստեր:
Կարդացեք նաև
Այն պացիենտները, որոնց մոտ նկատվում են տվյալ ախտանշանները, հետազոտությունը կատարվում է անվճար:
Առողջապահության նախարարություն