Կորոնավիրուսի վարակի հայտնաբերման համար հետազոտվում են այսպես ասած՝ կասկածելի խմբի մարդիկ, հետազոտությունն անվճար է:
Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը:
Ինչպես տեղեկացրել է ԱՆ-ն, Հայաստանը ՌԴ-ից ստացել է կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը: Այս թեսթերի միջոցով էլ ՀՀ-ում առաջին անգամ մի քաղաքացի է հետազոտվել, նրա մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Եթե հետազոտությունն անվճար է, դա չի նշանակում, թե ով ուզի, կարող է հետազոտվել: Բակունցը մանրամասնեց՝ հետազոտության ենթակա են այն անձինք, որոնք արդեն ունեն հիվանդության ախտանիշներ, վարակի ինկուբացիոն շրջանում, այսինքն` դեպքից 14 օր առաջ եղել են Չինաստանում,(եթե եղել է մեկ ամիս առաջ՝ չի համարվում ռիսկի գործոն) կամ շփվել են կորոնավիրուսով հաստատված հիվանդի հետ կամ Չինաստանից եկած կորոնավիրուսի ախտանիշներով անձի հետ շփում: Այսպես ԱՀԿ-ն է որոշել:
Կարդացեք նաև
ՀՀ-ն ստացել է 200 թեսթ, Բակունցն ասաց, որ Հայաստանը շարունակում է աշխատանքներն ԵՄ երկրների եւ ԱՀԿ-ի հետ, որպեսզի այս թեսթերի տրամադրումը շարունակական լինի:
Այս թեսթերի զգայունությունն, այսինքն` վարակի հայտնաբերման հավանականությունն, ըստ մասնագետի, 99% է, պիտանիության ժամկետը 1 տարի է:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ