Հայաստանի չորս ծանրորդներ՝ 81 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը, 96 կգ քաշային Հակոբ Մկրտչյանը եւ +109 կգ քաշայիններ Սիմոն Մարտիրոսյանն ու Ռուբեն Ալեքսանյանը Իրանի Ռաշտ քաղաքում են, որտեղ անցկացվում է օլիմպիական վարկանիշային մրցաշար:
Մեր մարզիկներից Անդրանիկ Կարապետյանն արդեն ավարտել է մրցելույթները: Պոկում վարժությունում նա բարձրացրել է 160 կգ եւ զբաղեցրել առաջին հորիզոնականը, հրումում ցույց տվել 185 կգ եւ երկամարտի 345 կիլոգրամով պայքարն ավարտել է 4-րդ տեղում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև