Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակում նալոգ է դրված եւ արձակուրդից վերադառնալուց հետո են բոլոր զինվորները սպանվել». Ժաննա Ալեքսանյան

Փետրվար 03,2020 17:25

«Կարմիր բերետավորներին բերել էին զսպելու սգավոր ժողովրդին, փոխանակ գնային ցավակցեին եւ կիսեին այդ մարդկանց վիշտը: Սա չէր կարող լինել մի երկրում, որտեղ հեղափոխություն է տեղի ունեցել: Իրոք, արտառոց վիճակ է հիմա: Ես չգիտեմ, ոստիկանությունն ինչո՞ւ էր բերել կարմիր բերետավորներին: Իրենք ասում են`մարդիկ անհավասարակշիռ են: Մարդիկ անհավասարակշիռ չեն, մարդիկ արդարություն են ուզում եւ ուզում են, որ ՊՆ-ն բացատրություն տա` ինչպե՞ս կարող է զինվորը զորքի առաջ ինքնասպանություն գործել»,- այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան, «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» ՀԿ-ի նախագահ Ժաննա Ալեքսանյանն`անդրադառնալով հունվարի 30-ին, Արցախի զորամասերից մեկում մահացած Վահրամ Ավագյանի հարազատների եւ համագյուղացիների կազմակերպած ցույցին: Մահացած զինվորի հարազատները, հիշեցնենք, նրա դագաղը ոտքով բերում էին Երեւան:

Հիշեցնենք, որ 2020-ին 4-րդ մահվան դեպքն է գրանցվում ՀՀ եւ Արցախի զինված ուժերում:

Իրավապաշտպանը պատմեց, որ հոգեհանգստի արարողության ժամանակ ներկա է եղել նաեւ տվյալ զորամասի հրամանատարը: Նա իրավապաշտպանին հավաստիացրել է, որ դեպքը եղել է հրաձգարանում, զորքի` 30-35 զինվորի ներկայությամբ: Հրամանատարը պատմել է, որ զինվորների մոտից մի քիչ է հեռացել: «Ես ասացի`առաջինը դուք պետք է հրաժարական տաք: Այդպիսի ավանդույթ հայկական բանակում չկա, որ հրամկազմից որեւէ մեկը պատասխանատվության ենթարկվի, եթե անգամ այդ զորամասում մահվան մի քանի դեպքեր են եղել»,- ասաց տիկին Ալեքսանյանը` հավելելով, որ բանակում մահվան դեպքերի առաջին պատճառն անպատժելիությունն է, ապա`Քննչական կոմիտեի`«թրիլերի մակարդակի» հաղորդագրությունները, որոնք նետվում են դաշտ եւ մարդանց հունից հանում է այն, որ «ունեն մամուլի միջոցներ», որոնցով տարածում են ինքնասպանության վարկածը:

Հիշեցնենք, այս դեպքով հարուցվել էր քրեական գործ`ինքնասպանության հասցնելու հոդվածով, ապա, ծնողների բողոքից հետո, Քննչական կոմիտեն հայտարարեց, որ կան ձերբակալվածներ:

Իրավապաշտպանին մտահոգում զարմացնում է, որ բանակում զինվորների մահվան դեպքերով ՀՀ զինդատախազությունը շատ կրավորական դիրքում է. «Զինդատախազ գոյություն չունի: Վերջին տարիներին ինչ նշանակել են`ինքը չկա ուղղակի»:

Իրավապաշտպանը նաեւ ասաց, որ ֆեյսբուքյան գրառում էր կատարել, որ կարմիր բերետավորներին բերել էն, որպեսզի զսպեին սգավորներին: Ինչից հետո ոստիկանությունը «ինձ շանտաժ էր անում, թե գրել եմ`բերման են ենթարկել: Ես հետո հասկացա, որ շանտաժ է»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ նկատեց`փաստը մնում է փաստ, որ նման շատ ծայրահեղ բողոքի ցույցից հետո Քննչական կոմիտեն տարածեց իր հաղորդագրությունը` ձերբակալվածների մասին, կանոնադրական հարաբերությունների խախտման մասին: «Այս հայտարարությունը կարծես ավելի հույզերը հանդարտեցնելու նպատակ ուներ»,-եզրակացրեց նա:

Իրավապաշտպանները հիշեցին տարբեր տարիներում բանակում զոհված-սպանված զինծառայողների հետ կապված դեպքեր` Լյուքս Ստեփանյան, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ոստիկանությունում տեղի ունեցած Հայկազ Բարսեղյանի սպանությունը, Վոլոդյա Գալոյանի դեպքը եւ այլն: Նրանք մի հարցում համակարծիք են`իսկ որտե՞ղ էի սպաները: Նաեւ վկաների խուսափելը`«գործ չտալու» կեղծ առաջնորդումով: «Սա չարված աշխատանքի արդյունք է եւ եթե շարունակական բնույթ ունի, ապա ողջ համակարգի խնդիրն է: Այս ողջ ընթացքում Գլխավոր շտաբի պետը չի երեւում»,- հավելեց Արթուր Սաքունցը

Իրավապաշտպանները իրենց գործունեության ընթացքում եղած բոլոր դեպքերով մեկ օրինաչափություն են արձանագրում`բոլոր դեպքերն արձանագրվել են արձակուրդից վերադառնալուց հետո: «Բանակում «նալոգ» է դրված եւ արձակուրդից վերադառնալուց հետո են բոլոր զինվորները սպանվել»,- հայտարարեց Ժաննա Ալեքսանյանը:

Հիշելով անցած տարի հուլիսի 24-ին մահացած Վոլոդյա Գալոյանի դեպքը, երբ տղան ՌԴ-ում գտնվող հորից գումար էր ուզել, բայց գումարը չէր տարել, թողել էր մոր մոտ` ասելով` եթե տանում ես`պարտավոր ես միշտ տանել, իրավապաշտպանը տարակուսում է. «Սա սպաները չեն կարող չիմանալ, սա չկանխելու ուղղակի պատասխանատվությունը կրում են նրանք»:

Վահրամ Ավագյանի հարազատներն էլ տիկին Ալեքսանյանին պատմել են, որ տանից չի ուզել գումարը, գնացել է հորաքրոջից է խնդրել, հորաքույրը մերժել է`ասելով, որ դժվարությամբ աշխատել ե եւ գումար չի տա, որպեսզի նա տա եւ ուրիշին, չգիտես թե ում տա:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Artur Lazarian says:

    Ամբողջ խնդիրն այն է, որ հայկական երրորդ հանրապետութիւնը հիմքից սխալ է կառուցուած եւ այն վաղ թէ ուշ … (էստեղ կարող էք ինձ բոլ-բոլ հայհոյել)։

    Աւազակապետութեան 20 տարիներին Հայաստանը վստահաբար գնում էր դէպի կործանում։ Մի փոքր յոյս ծագեց Փաշինեանից յետոյ, էն էլ շատ շուտ ակնյայտ դարձաւ, որ վերջինս ընդամենը մի ձախողուած, ամբոխավար է։

    Որ այս պետականութեան հիմքերը փտած են, ԱՄԵՆԱ- ԱՄԵՆԱ- ԱՄԵՆԱԱՌԱՋԻՆԸ երեւում է հէ՛նց բանակից։ Բանակը աքիլեսեան գարշապարն է։ Այն քաղցկեղի նման խժռելու է ձեզ։ Ու պատճառը բնաւ Ադրբեջանը չէ, այլ բանակի ներքին նիստ ու կացը։

    Յ.Գ. Ասեմ, որ ես էլ չեմ ծառայել։ Ու դա արել եմ լիովին գիտակցուած։ Հարցն ինձ համար շատ յստակ էր՝ կամ բոլորս հաւասար ծառայում ենք կամ ես այս բանակի համազգեստը չեմ հագնի։

    2009-ի յունիսն էր։ Իսրայէլում ուսանում էի։ Բանակ կանչելու թուղթը եկաւ։ Շահումեանի զինկոմ գնդապետ Օգանովը «հրամայում էր ինձ այսինչ օրը այսինչ ժամին ներկայանալ եսիմ որտեղ»։ Հէ՜նց էդպէս էլ գրուած էր՝ «Հրամայո՛ւմ եմ քեզ» 😊 Յիշում եմ՝ ահագին ծիծաղեցի։

    Միով բանիւ՝ տասնեակ տարիներ անց բանակում ՈՉԻՆՉ չի փոխուել։ Ամէն տարի, ամէն ամիս զինուորի անմեղ արիւն է թափւում՝ եւ աւելի յաճախ ՈՉ թշնամու գնդակից։
    Կամ սրա վերջը կը տաք կամ սա ձեր ու ձեր պետութեան վերջը կը տայ։ Բարին ընդ ձեզ։

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829