Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ-ում կորոնավիրուսի թեսթով մի քաղաքացու են հետազոտել. պատասխանը բացասական է

Փետրվար 03,2020 16:30

Կորոնավիրուսի հայտնաբերման նոր ռեագենտներով՝ թեսթերով ՀՀ-ում մեկ անձի հետազոտել են, պատասխանը բացասական է եղել, այսինքն՝ կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Նունե Բակունցը:

Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր՝ ստացել են կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր թեստերը: Այս թեսթերի միջոցով էլ կատարվել է առաջին հետազոտությունը:

Նունե Բակունցն ասաց, որ հետազոտվել է մի քաղաքացի, որի մոտ կորոնավիրուսի վարակի կասկած կար: Իսկ թե ով է, որ երկրի քաղաքացի կամ ինչ ազգության, Բակունցը հրաժարվեց պատասխանել այս հարցերին, նշելով՝ տեղյակ չէ:

Նույն կենտրոնի վիրուսաբանական լաբորատորիայի վարիչ Շուշան Սարգսյանն էլ ասաց, որ հետազոտված քաղաքացին եղել է Չինաստանում, այնտեղից վերադարձել է եւ ունեցել է ջերմություն:

Բակունցն ասաց, որ թեսթերը ստացել են ՌԴ-ից՝ Ռոսպատրեբնադզորն է տրամադրել:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829