Գյումրիում հարյուրավոր միայնակ մարդիկ և ընտանիքներ շարունակում են ծայրահեղ ծանր պայմաններում, առանց կոմունալ հարմարությունների բնակվել վաղուց շարքից դուրս եկած վագոն-տնակներում: Կյանքն առավել ծանր և անտանելի է դառնում հատկապես ձմռան ամիսներին:
Տասնյակ միայնակ տարեցներ և միայնակ՝ ճակատագրի ծանր հարվածներ ստացած մարդիկ անհույս և գոյատևման տարրական պայմաններից զուրկ շարունակում են անտեսված մնալ:
Թեև տարեցների համար, կարծես թե, կան հաստատություններ, սակայն դրանցում բնակվելըու համար անհրաժեշտ է հաղթահարել բազում խոչընդոտներ: Օրինակ՝ որոշակի հիվանդություն ունեցող, սակայն կենսաթոշակի տարիք չունեցող մարդկանց հնարավորություն չի տրվում այդ կենտրոններում բնակվելու:
Ներկայացվող տեսանյութը սոսկալի պայմաններում գոյատևող ոչ կենսաթոշակային տարիքի տղամարդկանցից մեկի ապրելակերպի մասին է:
Կարդացեք նաև
«Շիրակ կենտրոն» ՀԿ