«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը իրավաբանական անձանց համար հայտարարում է դրամաշնորհային մրցույթ:
Բարեգործական հիմնադրամն օնլայն դիմում հայտերը կընդունի մինչև ս.թ. մարտի 10-ը ներառյալ։ Ներկայացվող ծրագրերը պետք է ուղղված լինեն սոցիալ-տնտեսական, կրթական և գիտական, առողջապահական և մշակութային ոլորտներից մեկի կամ միաժամանակ մի քանիսի զարգացմանը։ Ծրագրերը պետք է իրականացվեն բացառապես ՀՀ տարածքում։
Հիմնադրամը նախապատվություն կտա այն ծրագրերին, որոնք՝
- նպաստում են նոր աշխատատեղերի ստեղծմանը,
- օգտագործում են հնարավորինս մեծ ծավալով տեղական արտադրություն և հումք,
- առաջարկում են նորարարական լուծումներ,
- դիմող իրավաբանական անձն առնվազն վերջին երկու տարվա ընթացքում ծավալել է ակտիվ գործունեություն,
- միտված են հայ-ֆրանսիական կապի ամրապնդմանը:
Տրամադրվող մեկ դրամաշնորհի առավելագույն չափը կազմում է 4.000.000 ՀՀ դրամ:
Կարդացեք նաև
«Ստեփան Գիշյան» բարեգործական հիմնադրամը ստեղծվել է ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկի, ֆրանսիական Կրեդիտ Ագրիկոլ բանկային խմբի, Կրեդիտ Ագրիկոլ ազգային ֆեդերացիայի և Ստեփան Գիշյանի ընտանիքի կողմից: