«Իշխանությունն ամեն ինչ արել է, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը հանգուցալուծվի եւ մենք առաջնորդվել ենք օրենքի, սահմանադրության տառին հետեւելով, ինչը նաեւ արտացոլված է ԵԽԽՎ համազեկուցողների հայտարարություններում»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը` անդրադառնալով իշխանության նախաձեռնությամբ հրավիրված արտահերթ նիստին, որի օրակարգում նախատեսվում է փոփոխություն կատարել ԱԺ կանոնակարգ- օրենքում: Այդ փոփոխությունը ենթադրում է, որ սահմանադրական փոփոխությունները կարող է ընդունել խորհրդարանը`շրջանցելով նախագահին եւ ՍԴ-ին: Հարցի բովանդակային մասին, տիկին Մակունցը չցանկացավ անդրադառնալ, ասաց, որ բոլոր բովանդակային քննարկումները կհնչեն արտահերթ նիստում:
Իսկ լրագրողներից մեկի դիտարկումը, որ ԵԽԽՎ-ում ՍԴ-ի մասին հարցը մասնակի է ներկայացվել, տիկին Մակունցն անպատասխան թողեց: Հետո ԵԽԽՎ-ում Հայաստանի վերաբերյալ զարգացումների մասին հարցերին նա հրաժարվեց պատասխանել:
Ի դեպ, նախագծի հեղինակ Վահագն Հովակիմյանը նույնպես Aravot.am-ի հետ զրույցում ասել էր, որ մինչ արտահերթ նիստը` ինքը հրաժարվում է անդրադառնալ իր հեղինակած նախագծի բովանդակային մասին:
Լիլիթ Մակունցը պնդում է, որ ՍԴ-ն ունի լեգիտիմության խորը դեֆիցիտ, ինչը վերականգնելու համար ՀՀ քաղաքացիներն իրենց առջեւ պահանջ են դնում: Թե ինչպե՞ս, ասաց`կան հարցումներ:
Կարդացեք նաև
Արտահերթ նիստը լինելու է, օրակարգը կորոշվի ԱԺ խորհրդի նիստում, բայց հարցերը վերաբերելու են ՍԴ-ի ճգնաժամը հանգուցալուծելուն: Իսկ ե՞րբ կլինի նիստը, տիկին Մակունցը չգիտի, ԱԺ խորհուրդը կորոշի:
Մանրամասները`տեսանյութում
Լիլիթ Մակունցը պնդում է`Հրայր Թովմասյանը քաղաքական տեքստեր է հնչեցնում, խոսում է բարիկադներից, որի հակառակ կողմում իշխանությունն է, նաեւ «Հ1»-ի ռեպորտաժից ակնհայտ է դարձել, որ ԱԱԾ-ն հաստատել է`Ռոբերտ Քոչարյանի փաստաբան, Հրայր Թովմասյանի սանիկ Արամ Օրբելյանը մի քանի անգամ այցելել է ՍԴ եւ այդ այցելությունները չեն գրանցվել. «Հրայր Թովմասյանը ներկայանում է որպես դատական իշխանության ղեկավար, ինչն այդպես չէ եւ նման ներկայացումը նշանակում է, որ նկրտումներ կան դատական իշխանությունն ուզուրպացնելու համար»: Լիլիթ Մակունցը հավելում է, որ այս ամենը ցույց է տալիս, որ ի հեճուկս իշխանության քայլերի`հանգուցալուծել ՍԴ ճգնաժամը, տեղի է ունենում հակառակը:
Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կարդում եմ կոռուպցիայով համեմուած լուրը, թէ Փաշինեանը մարզպետի (էն որ վարսաւիրին ծեծել էր ու չգիտէր, թէ հեկտարն ինչ բան է) մօրքուրի յայտնի հարսին պաշտօն է տուել ու մտածում եմ՝ հիմա ո՞վ է իրական ուզուրպատորը։
Հրա՛յր, մինչեւ վերջ։ Չնահանջե՜ս։
Յ.Գ. Աստուած Մակունցին մի այլ կարգի է «պատժել»։