Վարչապետի որոշում
ԼԻԼԻԹ ՄԻՐԶԱԽԱՆՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի 16-րդ մասով, 16-րդ հոդվածի 1-ին մասով, 17-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 27-ի N 1554-Ն որոշման 147-րդ և 151-րդ կետերը՝
Լիլիթ Միրզախանյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղար։
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյան
«Առավոտ». Հիշեցնենք, որ ինչպես հրապարակվել է մամուլում՝ Լիլիթ Միրզախանյանը Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մորաքրոջ հարսն է: Իսկ մարզպետարանի աշխատակազմի նախկին ղեկավարին՝ Արմեն Դերմոյանին, ըստ «168 ժամ»-ի, Գարիկ Սարգսյանը պատժել է իր գրությանը մեկ րոպե ուշացումով՝ 18:01-ին պատասխանելու համար. «Հետդ չեմ ուզում աշխատել, հեռացիր»։