Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի նյութերը Քոչարյանի պաշտպաններին տրամադրելու դեմ դատախազության բողոքի քննությունն ավարտվեց

Փետրվար 03,2020 14:10

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր ավարտվեց Սահմանադրական կարգի տապալման համար մեղադրվող ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին Մարտի 1-ի մայր գործի ամբողջական նյութերի տրամադրման դեմ ՀՀ դատախազության բողոքի քննությունը։ Որոշումը կհրապարակվի փետրվարի 6-ին՝ 10:30-ին։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Հովհաննես Խուդոյանը դեռեւս նախաքննության ընթացքում միջնորդություն էր ներկայացրել՝ պահանջելով տրամադրել Մարտի 1-ի մայր գործով բոլոր նյութերը, քննիչը մերժել էր:

https://www.facebook.com/aravot.am/videos/2364953343608883/

Փաստաբանը բողոք էր ներկայացրել դատարան, և 2019 թ.-ի նոյեմբերին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Արման Հովհաննիսյանի նախագահությամբ, բավարարել էր բողոքը՝ պարտավորեցնելով ՀՔԾ-ին Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններին տրամադրել Մարտի 1-ի մայր գործի նյութերն ամբողջությամբ: Դատախազությունն էլ բողոքարկել է այդ որոշումը՝ գտնելով, որ առաջին ատյանի դատարանը դատական սխալ է թույլ տվել:

«Մեզ տրամադրված նյութերի հատորների ցուցմունքներն ամբողջական չեն, որոշ դեպքերում՝ կրկնվող: Քննիչներն առանձնացրել են միայն մեղադրանքը փաստող ապացույցները, ինչը խոսում է այն մասին, որ նախաքննությունն ամբողջությամբ գնացել է մի ուղղությամբ՝ խուսափել արդարացնող ապացույցներից, ի մի բերել միայն մեղադրական ապացույցները»,-բողոքի քննության այսօրվա նիստում հայտարարեց Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829