Փետրվարի 1-ին, ժամը 23.30-ին, ապօրինի ծառահատումների և տեղափոխման դեմ ոստիկանության պայքարի շրջանակներում Դիլիջանի ոլորաններում տեղակայված անշարժ պահակետում ծառայություն իրականացնող ոստիկանները հայտնաբերել են 3 խմ փայտանյութով բեռնված «ԳԱԶ-2705» մակնիշի մեքենա։
Մեքենան տեղափոխվել է ոստիկանության Դիլիջանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Աչաջուր գյուղի բնակիչ վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։ Հայտնել է, որ փայտանյութը բարձել է Աչաջուր գյուղի սկզբնամասում։
Հանգամանքները պարզվում են։
Կարդացեք նաև
ՀՀ ոստիկանություն