«Սինջար եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությունը դիմել է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, որպեսզի քաղաքի փողոցներից մեկը անվանակոչվի Սարդարապատի հերոսամարտի եզդի հերոս, Հայաստանի առաջին հանրապետության ԱԺ պատգամավոր Ուսուբ Բեկի անվամբ։
Կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին իր խոսքում հիշեցրել է, որ իրենք տարիներ առաջ նմանատիպ մի նախաձեռնությամբ հանդես են եկել և քաղաքային նախկին իշխանությունների որոշմամբ Երևանի Ավան վարչական շրջանում փողոց է անվանակոչվել Սարդարապատի ճակատամարտի մեկ այլ եզդի հրամանատար Ջահանգիր Աղայի անվամբ։
Սինջար եզդիների ազգային միավորում