Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Փետրվար 03,2020 13:25

Հանրապետության տարածքում՝

Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի, 5-ի և 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի և 7-ի ցերեկը, 8-ին շրջանների զգալի մասում, 5-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտում ձյան տեսքով, առանձին վայրերում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 4-ի գիշերը կբարձրանա 5-6, ցերեկը կնվազի 2-3, այնուհետև 5-7-ն աստիճանաբար կբարձրանա 5-6 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 3-ի ցերեկը, 4-ի, 5-ի և 7-ի գիշերը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 4-ի և 7-ի երեկոյան ժամերին, 8-ին սպասվում են, 5-ի երեկոյան ժամերին հնարավոր են տեղումներ։

Երևան քաղաքի փետրվարի 4-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան` 11.5°C (1970 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` -26.2°C (1972 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.1°C

ՀՀ ԳԵՏԵՐԻ, ԼՃԵՐԻ ԵՎ ՋՐԱՄԲԱՐՆԵՐԻ ՎԻՃԱԿԸ: ՏՎՅԱԼՆԵՐ ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ.

Գետերը գտնվում են ձմեռային սակավաջուր փուլում:

ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829